Գիտական խորհրդի դեկտեմբերի 15-ի նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ անվանի բժիշկ-գիտնական, Հյուսվածքաբանության ամբիոնի պրոֆեսոր Արտաշես Ազնաուրյանի։
15/12/2022COBRAIN միջազգային խորհրդատվական խորհրդի անդամները՝ «Ալցհեյմերի հիվանդության կանխարգելում 2020» կազմակերպության նախագահ «Alzheimer’s & Dementia» գիտական ամսագրի գլխավոր խմբագիր Զավեն Խաչատուրյանը, ZENEREI հետազոտական կենտրոնի տնօրեն, նյարդաբանության և դեղաբանության լաբորատորիայի ղեկավար, Նեյրոգիտության պրոֆեսոր Ալան Կալուեֆը և
ԵՊԲՀ պատվավոր դոկտորների շարքն այսօր համալրվեց ևս երկու անվանի մասնագետով. սրտանոթային անվանի վիրաբույժ, ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Բագրատ Ալեքյանը և Բիոպահպանման և բիոբանկավորման Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի Միության նախագահ, Ավստրիայի Գրացի համալսարանի Բիոբանկի հիմնադիր-տնօրեն, Բժշկական գենետիկայի ամբիոնի այցելու պրոֆեսոր, ԵՄ ARICE ծրագրի փորձագետ Կարինե Սարգսյանը դարձան մեկդարյա բուհի պատվավոր դոկտորներ:
Մանկաբուժության և ծերաբուժության հիմնախնդիրներն էին այսօր բժշկական մեկդարյա բուհում հայ և օտարերկրացի մասնագետների ուշադրության կենտրոնում:
Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի հիմնադիր Լևոն Մկրտչյանը հեղինակել է «Պայքարն ուռուցքների դեմ․ նոր մոտեցումներ» վերտառությամբ հոդվածը:
Հայ բժիշկ-գիտնականները Բնապահպանական հետազոտությունների և հանրային առողջության միջազգային հեղինակավոր, բարձր ազդեցության գործոն ունեցող (3,364 -Q1) ամսագրում (International Journal of Environmental Research and Public Health) հրապարակել են հոդված՝ «Մորֆոլոգիական փոփոխությունները բերանի լորձաթաղանթի մեջ վիրուսային Հեպատիտ C-ով հիվանդների մոտ. խաչաձեւ ուսումնասիրություն» խորագրով։
ԵՊԲՀ ֆարմակոգնոզիայի ամբիոնի ասիստենտ Արշալույս Ղազարյանը ներգրավվել է նարդես (բոխ) բուսատեսակի պոպուլյացիաները հայտնաբերելու և նույնականացնելու նպատակով ամբիոնում ՀՀ գիտության կոմիտեի դրամաշնորհային ծրագրի համաձայն կատարվող գիտահետազոտական աշխատանքի շրջանակում ՀՀ ԳԱԱ Ա.Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի գիտարշավային խմբում:
Ռազմաբժշկական, Ստոմատոլոգիական և Դեղագիտական ֆակուլտետներից անվանական կրթաթոշակի երեք հավակնորդի թեկնածությունը ներկայացվեց և արժանացավ Գիտական խորհրդի հաստատմանը բաց քվեարկությամբ։
ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնում՝ «Հրավիրյալ հետազոտողներ» ծրագրի շրջանակում, կայացան Ֆրանսիայի Նանտի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, կենսատեխնոլոգ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Վեհարի Սաքանյանի դասախոսությունները՝ «Ագրեսիվ քաղցկեղի դեմ պայքարի միտումները» և «Սքրինինգի նոր մեթոդներ կենսատեխնոլոգիայի ոլորտում» թեմաներով: