Լորդ Արա Դարզի կամ Արա Վարդգեսի Թերզյան… Ականավոր բրիտանահայ վիրաբույժ, լապարասկոպիկ վիրաբուժության առաջամարտիկ, Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, Առողջապահական համաշխարհային նորարարությունների ինստիտուտի նախագահ, Մեծ Բրիտանիայի նախկին առողջապահության նախարար… Հազարավոր կյանքեր փրկած մեր հայրենակցին միջազգային ասպարեզում ճանաչում են որպես առողջապահական համակարգերում նորարարական բարեփոխումների ներդրման կողմնակից և ջատագով:
22/12/2017Ճանաչում միջազգային ասպարեզում եւ շուրջ 20-ամյա աշխատանքային փորձ ակնաբուժության ոլորտում. համեստ և պարզ սիրիահայ բժիշկ Ժանին Սրուրյան… Ակնաբույժը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում: Սկզբնական կրթությունը ստացել է այնտեղ, որից հետո ավարտել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, վերապատրաստվել Հալեպում, Դամասկոսում։
Համեստ և շփվող ամերիկահայ պրոֆեսոր, բժիշկ Ջոն Բիլեզիկյանը Հայաստանում զգում է իրեն ինչպես տանը: Բժշկության և դեղագործության պրոֆեսորը, օստեոպորոզի դեմ պայքարի մասնագետը հիմնել է Միացյալ Նահանգներում առաջատար բաժանմունքներից մեկը – Էնդոկրինոլոգիայի բաժանմունքը Կոլումբիայի համալսարանում: