Ապագա բժիշկների կրթության որակի ապահովմանը զուգահեռ՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում առանցքային են ուսանողակենտրոն քաղաքականությանը, ինչպես նաև առաջադեմ ու սոցիալապես անապահով սովորողների աջակցության ծրագրերը:
09/09/2026ԵՊԲՀ շրջանավարտ Հուման Ամիրիֆադիհեն հստակ որոշում է կայացրել. ապրելու և աշխատելու է Հայաստանում: Իրանցի երիտասարդն ավարտել է Ընդհանուր բժշկության ֆակուլտետը, կլինիկական օրդինատուրայում կուսանի արդեն հայերենով:
Ժամանակակից բժշկության զարգացումն ու ոլորտի պահանջների փոփոխությունը ազդեցությունն է ունենում նաև բժշկական կրթության վրա։ Այս համատեքստում կարևոր է, որ միջին մասնագիտական կրթությունը ևս շարունակաբար վերանայվի, զարգանա և համապատասխանի ինչպես ժամանակակից բժշկության պահանջներին, այնպես էլ աշխատաշուկայի կարիքներին։
Ինչպես հայտնի է, հուլիսի 18-ին կհրապարակվեն 2026-2027 ուսումնական տարվա բուհերի ընդունելության քննությունների արդյունքները։ Ընդունելության գործընթացի և դիմորդներին հետաքրքրող հարցերի շուրջ Aysor.am-ը զրուցել է ԵՊԲՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար, բժշկական մանրէաբանության ամբիոնի վարիչ, դոցենտ Կոստանդին Մանուկյանի հետ։
ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Խաչիկյանի մասնագիտական գործունեությունը տասնամյակներ շարունակ կապված է եղել բժշկագիտության, մասնավորապես` մաշկաբանության հետ։
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP), ՅՈՒՆԻՍԵՖ-ի (UNICEF), Համաշխարհային բանկի (World Bank) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) Արևադարձային հիվանդությունների համատեղ հետազոտական ծրագրի (TDR – Training in Tropical Diseases)` Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղակայված գրասենյակի ավագ գիտնական, SORT IT (Structured Operational Research and Training Initiative) հատուկ նախագծի համակարգող Ռոնի Զաքարիան …
Նադիա Նիզարը բժշկական համալսարանի` բարձր առաջադիմությամբ աչքի ընկած շրջանավարտներից է: Ապագա կարդիոթորակալ վիրաբույժը պլանավորում է կլինիկական պրակտիկայի և հետազոտական ծրագրերի միջոցով նշանակալի ներդրում ունենալ բժշկագիտության զարգացման գործում:
Հունիսի 10-15-ը աշխատանքային այցով «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում էր Գերմանիայի Աուսբուրգի համալսարանական կլինիկայի սիրտ-անոթային և կրծքային վիրաբուժության բաժնի թորակալ և աբդոմինալ վիրաբույժ Հոլգեր Լիսթլեն։ Սա բժշկի երրորդ այցն է Հայաստան՝ համալսարանական հիվանդանոց։