Կարդալ սկզբնաղբյուրում (iravaban.net)
02/12/2020Ռազմաճակատ օգնության շտապող բժիշկը վիրավոր զինվորի համար փրկության հույս է: ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտ, ռազմական բժիշկ Տիգրան Ավագյանն այն նվիրյալներից, որը որպես օրինակ ծառայելու է այս մասնագիտությունն ընտրած ներկա ու գալիք սերունդներին:
Արցախի դեմ ադրբեջանաթուրքական պատերազմում՝ առաջնագծի հարավային ուղղությամբ, մասնագիտական պարտքը կատարելիս, զոհվել է ԵՊԲՀ շրջանավարտ Բաբկեն Բազունցը:
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիի գլխավորած պատվիրակությունը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում էր:
ԵՊԲՀ կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս, հայցորդ Վահե Մելիքսեթյանը դեղագիտական ֆակուլտետի լավագույն, խաստումնալից շրջանավարտներից էր: Նոյեմբերի 5-ին, նա կդառնար 32 տարեկան…
Աշխարհահռչակ Lancet Global Health պարբերականը տպագրել է ողջ աշխարհի 65 բժշկի նամակը` պատերազմի և կորոնավիրուսի հետևանքով մարդասիրական աղետի վերաբերյալ։ Նամակը ուղարկվել էր դեռևս պատերազմի օրերին, և տպագրվել է նախօրեին։
«Մարմնի ճարտարապետի»՝ Արտավազդ Սահակյանի, կռիվն այս օրերին վիրահատարանում է: Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական լայնածավալ պատերազմի ընթացքում միկրովիրաբույժի ղեկավարած «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայում վիրահատվել է խեղանդամված և այրվածքներով ավելի քան 300 վիրավոր:
Նիդերլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխեմերսը Համահայկական հիմնադրամի Հոլանդիայի մասնաճյուղի տնօրեն Հարություն Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել էր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն։
Սամվել Գասպարյան… Քաջարի մարտիկ ու անձնազոհ ապագա բժիշկ…
Հայրենիքի համար մղվող անհավասար պայքարում կյանքը չխնայեց նաև Գասպարյանների ընտանիքի խիզախ զավակը՝ 25-ամյա Սամվելը: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Սամվել Գասպարյանն Արցախյան 2020 թվականի գոյամարտի առաջին իսկ օրն ընկերների հետ կամավոր մեկնել էր առաջնագիծ: