Նորություններ

Սպիտակ բանակի մարտիկների շարքը համալրած Տաթև Գասպարյանը

Բժշկական համալսարանի շատ կամավորներ պատերազմական օրերին գիտակցում էին, թե ինչ կարևոր  առաքելություն պետք է կատարեն և մեծ պատասխանատվությամբ էին համալրել սպիտակ բանակի մարտիկների շարքը:

21/04/2021

Կամավորագրված ապագա օրթոպեդ-վնասվածքաբանն, օր ու գիշեր աշխատելով, տեսել և սովորել է այն, ինչ հնարավոր չէր պատկերացնել

Պատերազմի ընթացքում ԵՊԲՀ սովորողների ներգրավվածությունը հայրենիքի պաշտպաններին բուժօգնություն ցույց տալու գործին ևս մեկ անգամ վերահաստատում է, որ բժիշկը կոչված է բուժել ու փրկել կյանքեր ինչպես խաղաղ պայմաններում, այնպես էլ պատերազմի ժամանակ: 

20/04/2021

Բաց դաս՝ վիրաբուժություն առարկայից

ԵՊԲՀ քոլեջի 3-րդ կուրսի ուսանողներն այսօր Միքայելյան համալսարանական հիվանդանոցում մասնակցեցին ընդհանուր վիրաբուժություն առարկայից բաց դասի, որին մասնակցում էին Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուրեն Ստեփանյանը,  ամբիոնի կլինիկական օրդինատորներ, բարձր կուրսի ուսանողներ:

19/04/2021

Ապագա բժիշկներն արդեն մասնագիտական օտար լեզուներ են սովորում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Օտար լեզուների ամբիոնն արդեն ավելի քան մեկ տարի ղեկավարում է դասախոսական աշխատանքի երկար տարիների փորձառություն ունեցող և մասնագիտական կայացման հարուստ ուղի անցած լեզվաբան Հասմիկ Հովհաննիսյանը: Նրա հետ զրուցել ենք արդեն իրականացված և ապագայում նախանշված արդյունավետ ծրագրերի, դասընթացների առցանց կազմակերպման, բուհի միջազգայնացման գործընթացում ամբիոնի դերակատարման և արձանագրված ձեռքբերումների մասին: 

19/04/2021

«Մերօրյա հերոսները». Հարություն Թիլիքյան

Ընտրել ռազմական բժշկի մասնագիտությունը` նշանակում է ամուր կապերով կապվել հայրենիքին ու ծառայել բժշկի և սպայի կոչմանը հավատարիմ:

18/04/2021

Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության հուշահամալիրում

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի, դասախոսների ուղեկցությամբ ապագա բժիշկներն այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում էին:

17/04/2021

Ապրիլի 17-ը Հեմոֆիլիայի միջազգային օրն է

Ամեն տարի՝ ապրիլի 17-ին, ամբողջ աշխարհում նշվում է Հեմոֆիլիայի համաշխարհային օրը։ Միջազգային օրացույցում այս օրն իր տեղը գտավ Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի և Առողջապահության միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ՝ սկսած 1989 թվականից: Ապրիլի 17-ն ընտրվել է Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի հիմնադիր Ֆրենկ Շնաբելի պատվին, ում ծննդյան օրը նշվում է հենց այդ օրը:

17/04/2021