ԵՊԲՀ-ն՝ մեր երկրում բժշկական կրթություն ապահովող միակ պետական բուհը շուտով կդառնա 100 տարեկան։ Մեկ դարը խոսուն տարեթիվ է յուրաքանչյուր՝ այդ թվում կրթական կառույցի համար։ Առաջիկայում համալսարանականներին, բժշկական հանրությանը, հին ու նոր շրջանավարտներին հոբելյանական տարատեսակ միջոցառումներ են սպասվում, որոնց մեկնարկի մասին արդեն ազդարարվել է։
11/02/2020Այսօր ստոմատոլոգիան համաչափ քայլերով զարգանում է՝ բժշկագիտության մյուս ուղղություններին զուգահեռ։ Վստահորեն կարող ենք ասել, որ Հայաստանում ստոմատոլոգիան քայլում է միջազգային պահանջներին համահունչ։ Պետք է փաստել, որ մեր երկիրը վերջին տարիներին գրավիչ է բժշկական զբոսաշրջության համար, որտեղ իր մեծ բաժինն ունի ստոմատոլոգիան։
Ուրախ ենք տեղեկացնել, որ Երևանի պետական բժշկական համալսարանի 100-ամյա հոբելյանի առթիվ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը կայանալիք խոշոր միջազգային համագումարը հյուրընկալելու է Նորվեգիայի Օստֆոլդ հիվանդանոցի (Østfold Hospital Trust) աբդոմինալ վիրաբուժության պրոֆեսոր, Եվրոպական Էնդոսկոպիկ Վիրաբուժության գիտահետազոտական հանձնաժողովի անդամ, Նորվեգիայի թագավորական ոսկե մեդալի դափնեկիր, ավելի քան 60 գիտահետազոտական աշխատանքի և 200 աբստրակտի հեղինակ, ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր՝ Հայրազատ Ղազարյանին:
Միջազգայնացումը որակի ապահովման կարևոր բաղադրիչներից է: Այն ուղղված է կրթության որակի ճանաչմանը, համադրելիության և մրցունակության ապահովմանը։ Երևանի պետական բժշկական համալսարանն այս առումով ակտիվ գործունեություն է ծավալում: ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը ևս, լինելով բուհի կազմում, որդեգրել է նույն քաղաքականությունը:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում այսօր բացվեց առանձնացված մասնաշենքով մանկական բոքսային բաժանմունք, որը կծառայի, հատկապես ինֆեկցիոն խնդիրներ ունեցող հիվանդներին՝ նվազեցնելով ներհիվանդանոցային վարակի ռիսկերը: Այն հիվանդները, որոնց մոտ առկա է ինֆեկցիոն հիվանդություն, սակայն կարիք ունեն բուժվելու բազմապրոֆիլ հիվանդանոցում բուժումը կշարունակեն բոքսային բաժանմունքում: Բաժանմունքի բացումով «Մուրացան»-ը համապատասխանում է 3-րդ մակարդակի մանկական հիվանդանոցի չափորոշիչներին:
ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը հյուրընկալեց ապրիլյան պատերազմի հերոս, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի ծնողներին:
Բժշկական կրթության 100-ամյա հոբելյանի առիթով իրականացվող «Վերադարձ» ծրագրի շրջանակում ԵՊԲՀ ֆիզիոլոգիայի ամբիոնում այսօր բացվեց ամբիոնի նախկին վարիչ, պրոֆեսոր Վաղինակ Գրիգորյանի անվան լսարան:
ԵՊԲՀ-ում այսօր տեղի ունեցավ գիտական խորհրդի հանդիսավոր նիստ՝ նվիրված բուհի նախկին ռեկտոր, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի 89-ամյակին: Էմիլ Գաբրիելյանի անունը կրող լսարանին կից բացվեց ականավոր բժիշկ-գիտնականի հարթաքանդակը:
Միքայելյան վիրաբուժության ինստիտուտը շարունակում է պահպանել միջազգային համագործակցության իր ձևավորած ավանդույթները: Բժշկական կենտրոնն անցկացնելով միջազգային տարբեր միջոցառումներ՝ նպատակ ունի ավելի զարգացնել ինչպես բուժական, այնպես էլ գիտական աշխատանքները: