Բժշկի մասնագիտությունում հաճախ է պատահում, երբ պետք է շատ արագ կողմնորոշվել, ախտորոշել՝ պացիենտի կյանքը փրկելու համար։ Շատ դեպքերում նույն ախտանիշները բնորոշ են տարբեր վիճակների, ինչը շեղում է՝ բարդացնում ախտորոշման ընթացքը։
02/03/2020Միքայելյան համալսարանական հիվանդանոցում առաջին անգամ էնդոսկոպիայի ծառայության թիմը՝ ղեկավար, էնդոսկոպիստ Կարեն Մանուկյանի գլխավորությամբ իրականացրել է էնդոսկոպիկ միոտոմիա: Մինչ այս Հայաստանում կերակրափողի ախալազիայի բուժման հիմնական մեթոդ է եղել էնդոսկոպիկ բալոնային լայնացումը, որոշ դեպքերում բաց վիրահատական կամ լապարասկոպիկ միոտոմիան:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ներգրավումը միջազգային կրթական տարածք շարունակական գործընթաց է: ԵՊԲՀ գիտական խորհրդի նիստին այսօր միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը ներկայացրեց այդ ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու հեռանկարները:
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն Ավստրալիայից ժամանած, ԵՊԲՀ հրավիրյալ պրոֆեսոր Սարգիս Նալբանդյանի մասնակցությամբ:
Էմիլ Գաբրիելյանի անվան լսարանում կայացավ հերթական CINCO-ն, որը դարձել է ուսանողական ամենապահանջված միջոցառումը և կարևոր տեղ է զբաղեցնում ԵՊԲՀ ակադեմիական միջավայրում:
ԵՊԲՀ-ն առաջնորդելով դեպի միջազգայնացում սկզբունքով՝ շարունակում է կազմակերպել տարբեր միջոցառումներ, որը թույլ է տալիս զարգացնել ինչպես ունեցած գիտելիքները, այնպես էլ՝ կիսվել փորձի փոխանակմամբ:
Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Նանե Քոչինյանն իր ազատ ժամանակը, այդ թվում՝ հանգստյան օրերն անցկացնում է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում՝ կատարելով կամավորական աշխատանք:
Ապրիլի 7-ից 11-ը բժշկական համալսարանում կանցկացվի “Decoding the Brain” գիտական դպրոցը, որը կազմակերպվում է ԵՊԲՀ Ուսանողական գիտական ընկերության կողմից։ Դպրոցը դարձել էր International Brain Research Organization-ի գրանտային ծրագրի հաղթող։ Գիտական դպրոցն իրականացվում է ISTC հիմնադրամի հետ համագործակցությամբ։
ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողները TEDxHeratsiSt թիմի կազմում, համալսարանի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կազմակերպում են MasterPEACE խորագրով TEDxHeratsiSt միջոցառումը: Միջոցառումը նպատակ ունի մեկ հարկի տակ համախմբելու տարբեր ոլորտների մասնագետների և խոսել միմյանցից շատ տարբեր, բայց միևնույն նպատակին ուղղված գաղափարների շուրջ: