Նորություններ

Կրթական-կլինիկական համագործակցության մասին հուշագրի շրջանակում մեկնարկել են համալսարանական բժիշկների փոխայցերն Արցախ

Բժշկական համալսարանի և Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնի միջև ստորագրված կրթական-կլինիկական համագործակցության մասին հուշագրի շրջանակում մեկնարկել են համալսարանական բժիշկների փոխայցերն Արցախ:

21/02/2020

Բուժքույրերը 2020-ը հռչակել են առողջ ապրելակերպի տարի

Միքայելյան համալսարանական հիվանդանոցում այսօր «Բուժքույրերի միավորում» հասարակական կազմակերպությունն անցկացրեց 2020 թվականի առաջին հանդիպումը, որի ընթացքում անդամների կողմից հաստատվեց այս տարվա գործունեության ծրագիրը: Բուժքույրերը 2020-ը հռչակել են առողջ ապրելակերպի տարի:

21/02/2020

Ֆուտբոլային ընկերական հանդիպում՝ օտարերկրացի ուսանողների միջև

ԵՊԲՀ հորդանանցի և հնդիկ ուսանողների միջև անցկացվեց ֆուտբոլային ընկերական հանդիպում: Հանդիպումը, որը նվիրված էր ԵՊԲՀ 100-ամյակին, նպատակ ուներ բժշկական համալսարանում ոչ միայն ամրապնդելու սպորտով զբաղվելու մշակույթը, այլև վարակիչ դարձնելու այն։

21/02/2020

Պարտաճանաչությունը սովորելը դարձնում է սովորույթ

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող, Լևոն Հովհաննիսյանի անվան կրթաթոշակառու Նաթելլա Ղարիբյանի կարծիքով բժշկի կերպարը ենթադրում է անընդհատ սովորել ու սովորել:

20/02/2020

Դասախոսի օրինակով ոգեշնչված ապագա վարակաբանի նկարելու շնորհը փոխանցվել է հայրիկից

Բնատուր շնորհով, արվեստասեր ուսանողները բժշկական համալսարանում քիչ չեն, որոնք տարբեր թելերով կապված են արվեստի որևէ ճյուղին՝ երգ, պար, թատրոն, նկարչություն և այլն: Բժշկի մասնագիտությունը բարձր առաջադիմությամբ սովորող ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող Ալիսա Մովսիսյանին փոխանցվել է մայրիկից, իսկ արվեստի նկատմամբ սերն ու նկարելու շնորհը՝ հայրիկից:

18/02/2020

Խաղաղության կոչով «Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի մասնակիցներն այցելեցին ԵՊԲՀ

«Հանուն Արդարության և խաղաղության» խորագրով «Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի մասնակիցները հյուրընկալվեցին ԵՊԲՀ-ում: Խաղաղասերներին հայկական ժողովրդական կատարումներով դիմավորեցին արտասահմանցի ուսանողները, որից հետո ցուցադրվեց Հայաստանի, ԵՊԲՀ-ի, համալսարանական հիվանդանոցների մասին պատմող տեսաֆիլմ:

14/02/2020

Ապագա բժիշկները նշեցին Տեառնընդառաջը

ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի և «Խոյ» պարի խմբի նախաձեռնությամբ այսօր Տեառնընդառաջի տոնին նվիրված կազմակերպվել էր միջոցառում, որն ուղեկցվեց ազգային երգ ու պարով:

13/02/2020

«Առողջապահության մարքեթինգ» թեմայով դասընթացի մասնակիցները ստացան ավարտական հավաստագրեր

ԵՊԲՀ-ում «Առողջապահության մարքեթինգ» թեմայով դասընթացի մասնակիցներն այսօր ստացան ավարտական հավաստագրերը: 

12/02/2020

«Երգելն ի վերուստ տրված շնորհ է, բժշկությունը՝ մասնագիտություն, որը սերում է արվեստից». Ասատուր Չաքմանյան

Բժիշկ դառնալը շատերի համար երազանք է, ոմանք էլ բժշկի մասնագիտությունն ընտրում են՝ որպես լրացում ի վերուստ տրված տաղանդի:

12/02/2020