Նորություններ

Անցկացվեց ատամնային իմպլանտացիային նվիրված դասընթաց

Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիան, Երևանի պետական բժշկական համալսարանը, Գերմանիայի ատամնային իմպլանտացիայի միջազգային ուսումնական կենտրոնը համատեղ կազմակերպել են աննախադեպ միջոցառում՝ նվիրված ատամնային իմպլանտացիային:

27/04/2019

Մեկնարկեց «Կլինիկական հետազոտությունների հետքերով» խորագրով միջոցառումների շարքը

ԵՊԲՀ-ում այսօր մեկնարկեց «Կլինիկական հետազոտությունների հետքերով» խորագրով միջոցառումների շարքը: Հանդիպման ընթացքում կլինիկական հետազոտությունների կարևորության, տեսակների և իրականացման մեթոդների մասին զեկուցումներով հանդես եկան ոչ միայն բժշկական համալսարանի մի շարք մասնագետներ, այլև ԱՄՆ-ից:

26/04/2019

Հայ բժիշկները Սոչիում մասնակցել են «Տղամարդու առողջություն» միջազգային համագումարին

Հայ բժիշկները Սոչիում մասնակցել են «Տղամարդու առողջություն» միջազգային համագումարին Ապրիլի 25-26-ը Սոչիում անցացվեց «Տղամարդու առողջություն» խորագրով միջազգային համագումարը: Հայաստանից միջազգային կոնգրեսին մասնակցում էին ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը: Միջոցառման գիտական ծրագրի շրջանակում անցկացվեցին սիմպոզիումներ, կլոր սեղաններ, դասախոսություններ, քննարկումներ:

26/04/2019

Պրոֆեսոր Թալին Բաբիկյանը դասախոսեց ԵՊԲՀ-ում

ԵՊԲՀ-ում դասախոսությունների շարքը շարունակվում է: Այս անգամ հետաքրքիր դասախոսությամբ հանդես եկավ աշխարհահռչակ UCLA համալսարանի մանկական նյարդաբանության բաժանմունքի մասնագետ և բժշկական համալսարանի այցելու պրոֆեսոր Թալին Բաբիկյան:

25/04/2019

Մեկնարկել է Science Incubator ծրագիրը

Վերջապես սկիզբ տրվեց երկար սպասված Science Incubator ծրագրին։ Science Incubator-ը դասընթացների շարք է, որը նախաձեռնել է ԵՊԲՀ Ուսանողական գիտական ընկերությունը։

23/04/2019

Կոմիտասի անվան ազգային քառյակը՝ Կոմիտասի 150 ամյակին նվիրված առաջին համերգը մեկնարկեց ԵՊԲՀ-ում

Կոմիտասի անվան ազգային քառյակը «Մշակույթն՝ ուսանողներին» ծրագրի շրջանակում Երևանի պետական բժշկական համալսարանում մեկնարկեց անդրանիկ համերգը՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին։

19/04/2019