Հիմնանորոգված 4-րդ լսարանում 30 տարի առաջ բժշկական համալսարանն ավարտած ուսանողներն այսօր համախմբվել էին հարազատ բուհում: Նախկին շրջանավարտների մեծ մասն արդեն հայտնի բժիշկներ են թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհի տարբեր երկրներում։
07/09/2019Սիրով տեղեկացնում ենք, որ ս/թ սեպտեմբերի 11-13-ը Երևանի պետական բժշկական համալսարանը կազմակերպում է «Ուռուցքաբանության ազգային ծրագրերի իրականացում և կառավարում» և «Միջդիսցիպլինար մոտեցումը որպես ուռուցքաբանության հիմնահարց» թեմաներով կոնֆերանսներ, որի ընթացքում Գերմանիայի տարբեր համալսարանների պրոֆեսորներ հանդես կգան դասախոսությամբ, ինչպես նաև կքննարկվեն կլինիկական դեպքեր: Կոնֆերանսները կանցկացվեն համընթաց թարգմանությամբ:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր վերաբացվեց բուհի խորհրդանիշներից մեկը՝ 4-րդ լսարանը: ԵՊԲՀ գիտական խորհուրդն արտահերթ նիստում որոշեց՝ բժշկական կրթության զարգացման, առողջապահության ոլորտում մեծ ներդրման և ավանդի համար Երևանի պետական համալսարանի թիվ 4 լսարանն անվանակոչել բուհի նախկին ռեկտոր, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անունով:
Հայրենքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի գլխավերևում այսուհետև կծածանվեն վիրավոր զինվորների ստորագրությամբ Արարատ լեռան բարձրունքը հաղթահարած եռագույնն ու ԵՊԲՀ դրոշը, որը Արարատի գագաթը կբարձրացվի 2020 թվականին: Եռագույնն այսօր հանդիսավորությամբ հանձնվեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին և կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանին, իսկ ԵՊԲՀ դրոշը՝ ռեկտոր Արմեն Մուրադյանի և հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունուն:
ԵՊԲՀ 100-ամյակին ընդառաջ ներկայացնում ենք Բժշկական կենսաբանության ամբիոնը: Այն նույնպես իր գործունեությունը սկսել է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետում:
Եթե բժշկական ոլորտի ներկայացուցիչ եք, ապա այս հայտարարությունը Ձեզ համար է։ ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետն առաջարկում է «Առողջապահության մարքեթինգ» խորագրով ժամանակակից մարքեթինգային կարճաժամկետ դասընթաց, որի նպատակն է բժշկական ոլորտի ներկայացուցիչներին տրամադրելու արդյունավետ առողջապահական մարքեթինգային գիտելիքներ և գործնական հմտություններ:
ԵՊԲՀ-ն շարունակում է բարելավել միջազգայնացման գործընթացը:
Սեպտեմբերին Մադրիդում կայանալու է Եվրոպական ռեսպերատոր միության տարեկան համագումարը, որին Հայաստանն առաջին անգամ հանդես է գալու ազգային ներկայացուցիչով: