Կարդալ սկզբնաղբյուրում (ankakh.com)
01/07/2019Կարդալ սկզբնաղբյուրում (armenpress.am)
Կարդալ սկզբնաղբյուրում (iravaban.net)
ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր, ԱՄՆ-ի Մեյոի կլինիկայի արյունաբան և ուռուցքաբան Սաադ Քենդերյանն այցելեց Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն։ Պրոֆեորի ուսումնասիրության հիմնական ուղղություններն են՝ T բջջային իմունոթերապիան՝ տարբեր արյունաբանական և այլ քաղցկեղների դեպքում, ինչպես նաև ալլոգեն ոսկրածուծի փոխպատվաստումը։
Երկկողմ համագործակցությունը զարգացնելու և ճանաչողական նպատակներով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան է ժամանել Ինդոնեզիայի Հանրապետության հետազոտությունների, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության նախարարության պատվիրակությունը:
Երիտասարդ բժիշկների և ԵՊԲՀ ուսանողների խումբը՝ պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանի գլխավորությամբ մեկնեց Արցախ: Բժշկական համալսարանի նախաձեռնությամբ մշակվել է ծրագիր, որի շրջանակում հանրապետության դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում կկազմակերպվեն առաջին բուժօգնության դասընթացներ:
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նախաձեռնությամբ հունիսի 25-26-ը Աղվերանում կայացավ ‹‹Որակի ապահովման ներբուհական համակարգի հիմնախնդիրները և մարտահրավերները›› խորագրով միջազգային աշխատաժողովը, որին մասնակցում էին ՀՀ բուհերի, ՀՀԿԳՄՍ նախարարության, ՈԱԱԿ-ի ներկայացուցիչներ և միջազգային փորձագետներ՝ Բելգիայի Լյովեն քաղաքի Թոմաս Մոր համալսարանի Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Հիլդա Շելսը, նույն համալսարանի Լրագրության ֆակուլտետի դեկան Իրիս Դե Ռուվերը, Բարձրագույն ուսումնական հաստատութունների Եվրոպական ասոցիացիայի (European Association of Institutions in Higher Education) նախկին գլխավոր քարտուղար Յոհան Կլոեն և կառավարման խորհրդատու` Էրիկ Թամբորին: Համաժողովին ԵՊԲՀ-ն ներկայացված էր Կրթության որակի գնահատման և ապահովման կենտրոնի 3 աշխատակիցներով:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն արդեն երկար տարիներ է, ինչ համագործակցում է Հնդկաստանի հետ: Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանին ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում և հունիսի 27-ին եկել էր հրաժեշտ տալու ԵՊԲՀ ռեկտորին։
ԵՊԲՀ-ում տեղի ունեցավ հագեցած օրակարգով գիտական խորհրդի այս ուսումական տարվա վերջին նիստը:Նիստը սկսելուց առաջ ծննդյան 95-ամյակի կապակցությամբ գիտխորհրդի անդամները շնորհավորեցին ԵՊԲՀ լատիներենի ամբիոնի նախկին վարիչ, դոցենտ Հակոբ Առաքելյանին, որից հետո վիրաբուժության թիվ 3 ամբիոնի վարիչ բ.գ.դ., պրոֆեսոր Հովհաննես Սարուխանյանին շնորհվեց համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում: