Այսօր ԵՊԲՀ-ում անցկացվեց հատուկ տակտիկական ուսումնավարժություն` հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման թեմայով։
22/05/2019ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը դիպլոմներ է հանձնել առարկայական օլիմպիադաների հաղթողներին։
ԵՊԲՀ-ում տեղի ունեցավ ուսանողական խորհրդարանի ուսումնամեթոդական հանձնաժողովի կազմակերպած պաստառների մրցույթի բաց ցուցադրությունը:
Ընդհանուր բժշկության ֆակուլտետը ԵՊԲՀ ամենաշատ ուսանող ունեցող ֆակուլտետն է, որը շարունակում է աչքի ընկնել իր գրավչությամբ: Ֆակուլտետում սովորում է ավելի քան 3000 հայ և արտասահմանցի ուսանող:
ԵՊԲՀ-ում մեկնարկեց «Համալսարանական մանկաբուժության արդի խնդիրները» երկրորդ միջազգային համաժողովը:
Հայաստանի նկարիչների միությունում մայիսի 13-ից «Արարում են բժիշկ-գեղանկարիչ Արամ Շավերդյանի կոլեգաները, զարմիկները և համերկրացիները» խորագրով ցուցահանդեսը ներկայացնում է հայ բժիշկների աշխատանքները:
Շարունակելով ավանդույթները՝ բժշկական համալսարանի անմիջական հրավերով 6-րդ նոբելյան մրցանակակիրը կժամանի Հայաստան: «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառման շրջանակներում Link between Nutritional infections and common human cancer զեկույցով հանդես կգա 2008թ. Բժշկության և ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Հարալդ զուր Հաուզենը:
ԵՊԲՀ-ում Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի ներկայացուցիչները հանդիպեցին ռեկտոր Արմեն Մուրադյանին՝ համագործակցության հետագա ուղղությունները քննարկելու համար:
Երևանի պետական բժշկական համալսարանը հյուրընկալել է Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի ներկայացուցիչներին: Պատվիրակության այցի նպատակն է ուսումնասիրել ԵՊԲՀ-ի փորձն ու ուսումնական ծրագրերը՝ հետագա համագործակցության ուղղությունները նախանշելու նպատակով: