Եկող տարվա սկզբին կմեկարկի «ԳԼՕԲՈՒՍ» ծրագրի 2-րդ շրջափուլը, որին կարող են մասնակցել Ընդհանուր բժշկության ֆակուլտետի անգլերենի իմացությամբ 4-րդ և 5-րդ կուրսի ուսանողները, ինչպես նաև կլինիկական օրդինատորները:
07/12/2017Պաթանատոմիական ախտորոշումները բժշկության հիմնաքարերն են: Եթե տասնամյակներ առաջ կարողանում էին միայն շոշափելով կամ լսելով ախտորոշել կամ բուժել, ապա 21-րդ դարում բժիշկը պետք է հստակ իմանա, թե ինչ հիվանդություն է բուժում: Ախտաբանական անատոմիան հենց այդ հնարավորությունն է ընձեռում մասնագետներին: Եվ որքան այդ ծառայությունը մոտ է բժշկագիտության վերջին նվաճումներին, այնքան ախտորոշումներն ավելի ճշգրիտ են, իսկ բուժումն առավել արդյունավետ: Նելլի Խոստիկյանի անունը սերտորեն է կապված մեր երկրում պաթանատոմիական ծառայության կայացման և զարգացման հետ:
ԵՊԲՀ կարմիր դահլիճն այսօր մարդաշատ էր. անցկացվեց ԵՊԲՀ կարգապահական կոմիտեի բաց նիստ ուսանողների, բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ղեկավարության մասնակցությամբ:
ԵՊԲՀ պրոֆեսորները զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնի կառուցումը համալսարանի թիվ 1 հիվանդանոցային համալիրի 100-ամյա ճանապարհ անցած, բայց, ցավոք, արդեն փլվելու վտանգի առաջ կանգնած շենքում ոչ միայն համալսարանի, այլև Երևանի համար պատմական իրադարձություն են համարում:
Ճանաչում միջազգային ասպարեզում եւ շուրջ 20-ամյա աշխատանքային փորձ ակնաբուժության ոլորտում. համեստ և պարզ սիրիահայ բժիշկ Ժանին Սրուրյան… Ակնաբույժը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում: Սկզբնական կրթությունը ստացել է այնտեղ, որից հետո ավարտել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, վերապատրաստվել Հալեպում, Դամասկոսում։
Նոյեբերի 27-ից դեկտեմբերի 1-ը Երևանի պետական բժշկական համալսարանում օդը պարուրված էր գիտական շնչով: Հինգ օր տևողությամբ «Գիտության շաբաթ 2017» միջոցառումը մեկտեղ էլ էր բժշկագիտության ոլորտով հետաքրքրված՝ տարբեր սերունդների և համալսարանների գիտնականներին, հետազոտողներին և ուսանողներին:
Դեկտեմբերի 1-իՆ՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում ՄԻԱՎ վարակի վերաբերյալ ինքնաթեստավորման քարոզարշավ անցկացվեց ԵՊԲՀ-ում: Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ Միացյալ ծրագրի տեխնիկական աջակցությամբ իրականացնում է «Հայաստանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ թեստավորման մատչելիության ապահովում` ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ ծրագրի նպատակներին հասնելու ճանապարհին» ծրագիրը:
«Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի արդյունքներին նվիրված համաժողովում բարեվարքության կանոնակարգման ոլորտում այսօր ներկայացվեց նաև ԵՊԲՀ-ի կողմից իրականացված աշխատանքը: