Հայաստանում ստոմատոլոգիայի ոլորտում գիտահետազոտական աշխատանքների խթանմանն ուղղված քայլերի շրջանակում մեր համալսարանի Երիտասարդ հետազոտողների միության կողմից նախաձեռնած «Ստոմատոլոգիան գիտության աչքերով» թեմայով գիտաժողովը կարևոր միջոցառում էր միտված երիտասարդ բժիշկների գիտությամբ զբաղվելու մոտիվացայի բարձրացմանը։
21/12/2017Յուրաքանչյուր կառույց առաջին հերթին ամբողջական է այն մարդկանց, անհատների շնորհիվ, ովքեր ընդհանուր մեխանիզմի ընդամենը մեկ, բայց կարևոր մասն են: Բժշկական համալսարանը հարուստ է ոչ միայն իր 100-ամյա պատմությամբ, այլև այն մասնագետներով, ովքեր տասնամյակներ շարունակ բժշկական բուհի հիմնասյուներն են, մեկդարյա պատմության կերտողները:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր այցելեց «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի տարածքում վիրավոր զինվորների համար կառուցվող վերականգնողական կենտրոն, որի բացումը նախատեսված է 2018 թվականի հունվարի 28-ին:
Հինգ տարի է, ինչ ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցն Ամանորին ընդառաջ հանդես է գալիս բարեգործական նախաձեռնություններով: «Բարեգործությունը բումերանգ է…» միջոցառումների շարքն այս տարի ամփոփվեց ԵՊԲՀ-ի կարմիր դահլիճում դպրոցի շնորհալի աշակերտների մասնակցությամբ համերգային ծրագրով: Հերացիականները շարունակում են իրենց ավանդույթը և այս տարի ևս կազմակերպվեցին բարեգործական միջոցառումներ, որոնց արդյունքում ձևավորված գումարը՝ 850 հազար ՀՀ դրամը աշակերտական և ծնողական խորհուրդների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի որոշմամբ փոխանցվեց «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի տարածքում վիրավոր զինվորների համար կառուցվող վերականգնողական կենտրոնին:
Հարազատ դարձած կարմիր դահլիճում ԵՊԲՀ տարբեր սերունդների շրջանավարտներն ու ուսանողները, պրոֆեսորադասախոսական կազմը հավաքվել էին, որպեսզի տոնեն բժշկական համալսարանի Ուսանողական խորհրդարանի հիմնադրման 25-ամյակը:
Տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնում անցկացված ուսանողական 3-րդ օլիմպիադան ամփոփեց արդյունքները:
ԵՊԲՀ-ում այս տարվա սեպտեմբերին մեկնարկած «Բուժհաստատությունների կառավարում» (MBA in Health Care Management) միջազգային կրթական նոր ծրագիրը հաջողությամբ շարունակում է ընթացքը: Այս ուսումնական տարում 30 տարբեր մասնագետ բժշկական համալսարանում սովորում է կառավարել բուժհաստատությունները:
Հայաստանում ստոմատոլոգիան միշտ բարձր մակարդակի վրա է գտնվել. վստահեցնում է Եկատերինբուրգից ժամանած պրոֆեսորը ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի բարձր կուրսի ուսանողների, կլինիկական օրդինատորների և դասախոսների համար այսօր դասախոսում էր բ.գ.դ., Ուրալի պետական բժշկական համալսարանի թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Սերգեյ Գրիգորևը: