Համալսարանական հիվանդանոցների սրտաբանները մարտի 18-ին Վանաձորում էին: Առաջին անգամ պացիենտներն ունեին մարզում հետազոտվելու և եզրակացությունն անմիջապես համալսարանական սրտաբանական կլինիկաներից ստանալու հնարավորություն:
20/03/2017Օնլայն ստուգել սրտի զարկերը. լոռեցիները կարող են առողջությանը հետևել առանց տանից դուրս գալու
Ավանդույթի համաձայն՝ մեր համալսարանում անցկացվեց ինտերնների համար ամենամյա գիտագործնական համաժողով, որին մասնակցում էին թե՛ բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, թե՛ ուսանողները:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լազար Եսայանի ուղեկցությամբ շրջայց է կատարել համալսարանական թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկայում, ծանոթացել շենքային և տեխնիկական հագեցվածության պայմաններին:
Գիտակրթական, առողջապահական համակարգերում նորագույն տեխնոլոգիաների ներդրումն ու առավել լայն կիրառումը կարևորելու նպատակով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի և «Թեքնոլոջի ընդ Սայնս դայնամիքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր-տնօրեն Վահան Շաքարյանի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր:
Արմեն Մուրադյան. «Բժշկական համալսարանում կտրուկ խստացվել է ուսումնական պրոցեսը»
Այսօր անցկացվեց կլինիկական խորհրդի հերթական ընդլայնված նիստը, որին ներկա էին երկու համալսարանական հիվանդանոցային համալիրների գլխավոր բժիշկները, կլինիկաների և բաժանմունքների ղեկավարները, հյուրեր: