Բժշկական մասնագիտությունների ներկայացման շարքում այսօր անդրադառնում ենք մանկաբարձություն և գինեկոլոգիա մասնագիտությանը: Նշենք, որ այն նախընտրելի մասնագիտությունների առաջին հնգյակում է:
05/08/2025Բժշկական մայր բուհում անցկացվեց «Կրծքով սնուցման նշանակությունը երեխայի կյանքում» խորագրով կոնֆերանսը, որը համախմբել էր ոլորտի առաջատար մասնագետներին։
Մինչև 20-րդ դարի վերջը 2-րդ տիպի շաքարային դիաբետը համարվում էր միջին տարիքի և տարեց մարդկանց հիվանդություն, իսկ վերջերս ամբողջ աշխարհում դրա տարածվածությունը 40 տարեկանից ցածր մարդկանց շրջանում զգալիորեն աճել է, և ներկայումս որոշ երկրներում տարածվածությունը գերազանցում է 15%-ը:
Տարեցտարի մաշկաբանությունը շարունակում է կայուն կերպով դասվել առավել մրցակցային և պահանջված կլինիկական մասնագիտությունների շարքում՝ թե՛ համաշխարհային, և թե՛ ազգային մակարդակով։
Հուլիսի 28-ը նշվում է որպես հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օր` նպատակ ունենալով բարձրացնելու իրազեկվածությունը հեպատիտների վերաբերյալ:
Ներկայումս ամբողջ աշխարհում առողջապահական համակարգերը բախվում են լուրջ աշխատանքային ճգնաժամերի, զգալի դեֆիցիտի և բժիշկների անհավասար աշխարհագրական բաշխման հետ։
Բժշկական անձնակազմի համարժեք քանակի պահպանման հիմնական մարտահրավերներից մեկը երիտասարդ շրջանավարտների կողմից բժշկական մասնագիտության ընտրությունն է։
Ամառային շոգն ինքնին աղիքային վարակների սեզոնային վերելքի շրջան է, սա պայմանավորված է բազմաթիվ գործոններով, սկսած ստամոքսի թթվայնության անկումից, վերջացրած ճանճերի ակտիվացմամբ: