Նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել Բժշկական համաշխարհային Հայաստանյան Կոնգրես 2027-ի ղեկավար կազմի հանդիպումը Հայկական բժշկական միջազգային կոմիտեի (Armenian Medical International Committee – AMIC) ղեկավարության, մասնավորապես՝ նախագահ Վիգեն Սեփիլյանի հետ։ Առցանց հանդիպման ընթացքում քննարկվել են AMIC-ի անդամների մասնակցությունը Բժշկական համաշխարհային Հայաստանյան Կոնգրես 2027-ին, ինչպես նաև ամերիկյան շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներին դիմելու հետ կապված հարցերը։
Նախատեսվում է, որ հունվարին Կոնգրեսի նախագահ Արմեն Մուրադյանը և պատվավոր նախագահ Արա Բաբլոյանը կայցելեն ԱՄՆ և հանդիպում կունենան միջազգային այս կազմակերպության անդամների հետ, որը միավորում է Հայաստանի և Սփյուռքի հայ բժիշկներին ու առողջապահության ոլորտի մասնագետներին։