Գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակ (KTTO)

Ընդհանուր տեղեկություններ

Գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակը (KTTO) ստեղծվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնում՝ գիտության և նորարարության գործնական կիրառման միջև կապն ամրապնդելու նպատակով։

Գրասենյակը նպաստում է գիտական և կլինիկական հետազոտությունների առևտրայնացմանը՝ խթանելով համագործակցությունը ակադեմիական, արդյունաբերական և առողջապահական հաստատությունների միջև։

Տեսլական

Դիրքավորել ԵՊԲՀ-ն որպես նորարարության, գիտահետազոտական համագործակցության և կլինիկական հետազոտությունների զարգացման ազգային և տարածաշրջանայինառաջատար կենտրոն՝ նպաստելով Հայաստանի ինտեգրմանը առողջապահական հետազոտությունների միջազգային համակարգում։

Գրասենյակի հիմնական գործառույթները

  • Զարգացնել համալսարանի գիտահետազոտական ներուժը՝ համակարգված ծրագրերի, դասընթացների և համագործակցային հարթակների միջոցով։
  • Կազմակերպել և համակարգել մտավոր սեփականության, կլինիկական փորձարկումների և հետազոտական հմտությունների զարգացմանն ուղղված սեմինարներ, վերապատրաստումներ և կրթական նախաձեռնություններ։
  • Համակարգել հետազոտողների, կրթական ստորաբաժանումների, միջազգային կազմակերպությունների և կարգավորող մարմինների միջև համագործակցությունը։
  • Վերլուծել գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման ոլորտում համալսարանի ինստիտուցիոնալ կարիքները և բացահայտել հետազոտությունների արդյունքներիառևտրայնացման հնարավորությունները։

Կառուցվածք

  • Կլինիկական հետազոտությունների համակարգման միավոր (CRCU)
  • Կրթական միավոր

Կլինիկական հետազոտությունների համակարգման միավոր (CRCU)

ԵՊԲՀ կլինիկական հետազոտությունների իրականացման ներուժը

Կրթական միավոր

Գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի ղեկավար՝ Մարիամ Մովսիսյան

Կապ մեզ հետ

Կլինիկական հետազոտությունների իրականացման, գիտահետազոտական համագործակցության և նորարարական համագործակցային ծրագրերի վերաբերյալ կարող եք կապ հաստատել մեզ հետ։

Էլեկտրոնային փոստ՝ kttoofysmu@gmail.com

Հեռախոս՝ +374 (55) 247454

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Կորյունի փողոց 2, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան։