Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Գիտության վարչություն

Նպատակը

Վարչության նպատակն է ապահովել համալսարանի գիտական գործունեության կազմակերպումը, այդ թվում` համալսարանական ստորաբաժանումների և գիտական խմբերի կողմից իրականացվող գիտական, գիտակրթական և հետազոտական ծրագրերի համակարգումը, ՀՀ պետական բյուջեից և այլ աղբյուրներից ֆինանսավորվող գիտահետազոտական ծրագրերին Համալսարանի մասնակցության կազմակերպումը, համալսարանի գիտական կադրերի պլանավորումը, պատրաստումը, վերապատրաստումն ու որակավորումը, հետազոտական գործունեության վերաբերյալ տեղեկատվական հոսքերի կառավարումը, փորձարարական և գիտաուսումնական գործընթացի համար անհրաժեշտ լաբորատոր կենդանիների ապահովումը:

Կառուցվածքը

Վարչության կազմում գործում են գիտակազմակերպչական, գիտական կադրերի պլանավորման և պատրաստման, գիտական տեղեկատվության և վերլուծության բաժինները և վիվարիումը, որոնք իրականացնում են վարչության նպատակից և խնդիրներից բխող գործառույթներ:

Կապ մեզ հետ

Հեռ․ (010) 301000, ներքին՝ 222

Էլ-հասցե․ science@ysmu.am