Ֆինանսավորում
Հետազոտության ֆինանսավորումն այլընտրանքային աղբյուրներից անհատ հետազոտողի և համալսարանի գիտական գործունեության բարձր ցուցանիշի երաշխիքն է:
Եթե դուք ունեք հետազոտական նախագիծ կամ նորարարական գաղափար, որը ցանկանում եք կյանքի կոչել, ապա փնտրեք ֆինանսավորման ամենահարմար մեխանիզմը ընթացիկ ֆոնդերի ռեգիստրում կամ դիմեք գիտության վարչություն՝ համապատասխան խորհրդատվություն ստանալու նպատակով:
Ֆինանսավորման բաց մրցույթների և այլ գիտական նորությունների մասին տեղեկատվություն մասնակիորեն կարելի է ստանալ նաև բաժանորդագրվելով Գիտության վարչության նորություններին կամ հետևելով Ֆեյսբուք սոցիալական ցանցի «Գիտության ակտիվ հարթակ» էջին: