Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ազդեցության գործոն ունեցող պարբերականներում հոդվածների տպագրության խրախուսում

Հարգելի՛ գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ գիտական հետազոտությունների ոլորտում ազդեցության գործոնով (ԱԳ` ըստ «Institute for Scientific Information (ISI JCR)»-ի տվյալների) հոդվածների տպագրությունը խթանելու նպատակով ԵՊԲՀ-ն համալսարանի աշխատակիցների համար նախաձեռնել է ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՂ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԽՐԱԽՈՒՍԱՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԾՐԱԳԻՐԸ:

Դիմումները ընդունվում են հոդվածի էլեկտրոնային տարբերակը լույս տեսնելուց հետո 6 (վեց) ամյսա ժամկետում:

Դիմումները կարող եք ներկայացնել ԵՊԲՀ գիտության վարչություն՝ տպագիր և էլեկտրոնային տարբերակով (science@ysmu.am):

2023թ. հուլիսի 3-ից կարգում կատարվել են լրացումներ և փոփոխություններ, ուստի խնդրում ենք դիմելուց առաջ ծանոթանալ նոր կարգին և դիմումի նոր ձևին: