Գիտակոորդինացիոն խորհուրդ
Նպատակը
ԵՊԲՀ գիտակոորդինացիոն խորհուրդը ստեղծվել և գործում է բժշկական համալսարանում (ԳՀԿ, ամբիոններ, կլինիկաներ) իրականացվող գիտահետազոտական գործունեության պլանավորման և համակարգման նպատակով:
Խնդիրները
- համալսարանի գիտական ուղղությունների և գիտական ծրագրերի քննարկում ու հաստատում,
- համալսարանի ԳՀԿ-ի և ամբիոնների պլանային թեմաների, ընթացիկ և ամփոփիչ հաշվետվությունների քննարկում ու հաստատում,
- ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի դիմորդների երաշխավորում և նրանց հաշվետվությունների քննարկում,
- հայցորդների ատենախոսությունների պլան-անոտացիաների քննարկում և հաստատում, նախնական փորձաքննությունների իրականացում և եզրակացության հաստատում,
- ատենախոսությունների կատարման ընթացքի և ստացված արդյունքների քննարկում,
- համալսարանի աշխատակիցների կողմից հրապարակման կամ մրցույթի ներկայացման նպատակով նախագծերի, մենագրությունների, գիտական, գիտամեթոդական ձեռնարկների, գյուտերի, երկարատև գործուղումների և նման այլ հայտերի քննարկում և երաշխավորում,
- կրթության և գիտության նախարարության մրցույթով հաստատված ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող գիտական նախագծերի կատարման ընթացքի և հաշվետվությունների քննարկում ու հաստատում:
- երիտասարդ գիտնականների խորհրդի (ԵԳԽ) և ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) գործունեության կոորդինացում,
- գիտական համաժողովների և այլ գիտական միջոցառումների ծրագրերի քննարկում և հաստատում:
Գիտակոորդինացիոն խորհրդի կանոնակարգ
Գիտակոորդինացիոն խորհրդի փորձագիտական հանձնաժողովների գործունեությունը կանոնակարգող ուղեցույց
Գիտակոորդինացիոն խորհրդի կազմը
ԳԿԽ փորձագիտական հանձնաժողովները
Կապ մեզ հետՀեռ․ (010) 301000, ներքին՝ 222 Էլ-հասցե․ science@ysmu.am |