Հետհամավարակային առողջապահության համաշխարհային ծախսերի գլոբալ միտումները

Հետհամավարակային առողջապահության համաշխարհային ծախսերի գլոբալ միտումները

Միջին հաշվով, 2022 թվականին բոլոր երկրներում առողջապահական ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 6,7%-ը՝ 2019թ.-ի 6,3%-ի դիմաց: Այս միտումը ընդգծում է համավարակի կայուն ազդեցությունն առողջապահական ազգային բյուջեների վրա:

Համաշխարհային առողջապահության ծախսերը 2022 թվականին կազմել են 9,8 տրիլիոն դոլար (համաշխարհային ՀՆԱ-ի 9,9%-ը), ինչը անկում է գրանցել 2021 թվականի համեմատ, բայց մնալով 2019 թվականի մակարդակից բարձր:  Սա 2000 թվականից ի վեր առաջին իրական անկումն էր, որը հիմնականում պայմանավորված է հետհամավարակային պետական ծախսերի կրճատմամբ: Մեկ շնչին բաժին ընկնող առողջապահության ծախսերը իրականում նվազել են բոլոր եկամուտների խմբերում, բացառությամբ ցածր միջին եկամուտ ունեցող երկրների: Բարձր եկամուտ ունեցող երկրներում, որոնք ապահովում են համաշխարհային առողջապահական ծախսերի 79%-ը, մեկ շնչին բաժին ընկնող ծախսերը 2021 թվականի համեմատությամբ նվազել են 4%-ով, սակայն մնացել են 5%-ով բարձր, քան 2019թ.-ին: Ցածր եկամուտ ունեցող երկրները գրանցել են, որ արտաքին օգնությունը (առողջապահության ընդհանուր ծախսերի 31%-ը) գերազանցում է ներքին հանրային ներդրումները (22%), ինչն արտացոլում է արտաքին օգնությունից նրանց խիստ կախվածությունը:

Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում գրպանից դուրս ծախսերը (PS) ut-f-Pcket Spending աճել են 11%-ով, մինչդեռ այն հիմնականում կայուն է մնացել ցածր եկամուտ ունեցող երկրներում և փոքր-ինչ նվազել է բարձր եկամուտ ունեցող երկրներում:

Չնայած դրան, PS-ը որպես ընդհանուր ծախսերի մասնաբաժին շարունակել է իր երկարաժամկետ անկումը` արտացոլելով կառավարության և ապահովագրական մեխանիզմների վրա աճող ճնշումը:

Համավարակի փուլում գրեթե բոլոր երկրներում կառավարության սխեմաները կարևոր ճկունություն էին ապահովում համավարակի կառավարման համար՝ արագորեն միջոցներ հատկացնելով կանխարգելիչ միջոցառումների և հանրային առողջության արտակարգ իրավիճակների համար: Այս փուլում պետական ծախսերը մնացին ավելի բարձր, քան մինչև համավարակը եկամտային խմբերի մեծ մասում, հատկապես բարձր միջին եկամուտ ունեցող երկրներում (11%-ով ավելի բարձր, քան 2019 թվականին):

Սոցիալական առողջության ապահովագրություն SHI սխեմաներն ընդլայնվել են միջին եկամուտ ունեցող երկրներում, սակայն համավարակի ընթացքում զգալիորեն հիմնվել են պետական բյուջեի փոխանցումների վրա:

Առողջության կամավոր ապահովագրությունը մնացել է փոքր մասնաբաժնով՝ նպաստելով 5%-ից քիչ երկրների ընդհանուր ծախսերին:

Այս փուլում խիստ հրամայական է դարձել կառավարությունների ճիշտ կողմնորոշումը առողջապահական առաջնահերթությունների հարցում, ներառյալ բնակչության ծերացումը, ոչ վարակիչ հիվանդությունները և կլիմայի փոփոխության հետ կապված առողջության սպառնալիքները:

Առողջապահական համակարգերի ամրապնդումն ապագա համաճարակներին դիմակայելու և առողջապահական փոփոխվող կարիքներին արձագանքելու համար կենսական նշանակություն ունեն:

Ամփոփելով հիմնական շեշտադրումները, կարելի է եզրակացնել, որ

  • Համավարակը հանգեցրել է առողջապահական ծախսերի աճի, սակայն 2022 թվականից դիտվեց որոշակի անկում: Չնայած անկմանը, առողջապահական ծախսերը շատ երկրներում շարունակում են գերազանցել մինչհամավարակային միտումները:
  • Բարձր եկամուտ ունեցող երկրները գերիշխում են առողջապահության համաշխարհային ծախսերում, մինչդեռ ցածր եկամուտ ունեցող երկրները մեծապես ապավինում են արտաքին օգնությանը:
  • Մարտահրավերները ներառում են տնտեսական սահմանափակումների պայմաններում ծախսերի մակարդակի պահպանումը, առաջնահերթությունների ճշգրիտ շեշտադրումը և առողջապահական համակարգի երկարաժամկետ խնդիրների լուծումը:

Ներկայացվող ակնարկը, որը հիմնաված է ԱՀԿ-ի կողմից 2022-ի ամփոփ տվյալների վերլուծության վրա, փաստում է, որ գրանցվել է առողջապահական ծախսերի համընդհանուր անկում, սակայն ավելի բարձր, քան նախահամավարակային փուլում: