Մեկնարկեց «Իմ տեսանկյունից» ինտերակտիվ քննարկումների նոր շարքը

«Իմ տեսանկյունից». ԵՊԲՀ-ում ուսանողների մասնակցությամբ մեկնարկած քննարկումների նոր շարքի խորագիրն է։ Ինտերակտիվ քննարկումների սկիզբն ազդրարավեց այսօր, Կարմիր դահլիճում։ Ընտրված 6 թեմայի շուրջ 2-րդ կուրսի ուսանողները ներկայացրին իրենց կարծիքներն ու պատկերացումները։ 

06/12/2018

Նիկոլայ Կրասնիկովը բժշկի ուղին ընտրել է սրտի կանչով

ԵՊԲՀ տարբեր տարիների շատ շրջանավարտներ կփաստեն, որ բժշկական կրթության և բժշկական ինտելեկտի հենքն իրենց համար նաև Նիկոլայ Կրասնիկովի հետաքրքիր և բովանդակալից դասախոսություններն են եղել: ժշկական կենսաբանության ամբիոնի դոցենտը ուղիղ 48 տարի է` աշխատում է բժշկական մայր  բուհում: Գրեթե կես դար անց էլ ընդգծում է, որ մասնագիտությունն ընտրել է առաջին հերթին սրտի կանչով։ Նրա համար մասնագիտությունը սիրելը առաջնահերթություն է։ ԵՊԲՀ-ի 100-ամյա հոբելյանին ընդառաջ իրականացվող «Բժշկի ուղին» շարքի 20-րդ թողարկումը նվիրված է բժշկական բուհի երկարամյա փորձ ունեցող աշխատակիցներից Նիկոլայ Կրասնիկովին:

06/12/2018

Մասնագիտություն, թե հոբբի. Շանթ Կարապետյան

Կարդալ սկզբնաղբյուրում

05/12/2018

Մասնագիտություն, թե հոբբի. Շանթ Կարապետյան

Շանթ Կարապետյանը մասնագիտությամբ բժիշկ է, բայց իր հոբբին համարում է նկարչությունը:

05/12/2018

«Մուրացան» հիվանդանոցի էնդոկրինոլոգիական կլինիկայի բժիշկ-գիտնականներն արժանացել են ՀՀ ԱՆ պատվոգրերի

Հայաստանի Հանրապետության առողջպահական համակարգում բարեխիղճ և անմնացորդ աշխատանքի, ինչպես նաև էնդոկրինոլոգիական ծառայության, բժշկագիտության զարգացման գործում ներդրած գնահատելի ավանդի համար ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ելենա Աղաջանովային, բժիշկ-էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռենատա Մարկոսյանին, բժիշկ-էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Լուսինե Նավասրդյանին ՀՀ առողջապահության նախարարի նոյեմբերի 1-ի հրամանի համաձայն հայտարարվելէ շնորհակալություն, բժիշկ-գիտնականները պարգևատրվել են ՀՀ ԱՆ պատվոգրերով։ Առողջպահական համակարգում բարեխիղճ և անմնացորդ աշխատանքի համար պատվոգրի է արժանացել նաև նույն կլինիկայի բժիշկ Սոնա Հակոբյանը։ 

05/12/2018

Համագործակցություն բոլոր ուղղություններով. ԵՊԲՀ ռեկտորը հանդիպեց ՌԴ դեսպանին

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն այսօր հանդիպեց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը: Արմեն Մուրադյանի խոսքով՝ հաշվի առնելով երկու երկրի փոխհամագործակցությունն՝ այս այցը սպասված է ու կարևոր:
Սերգեյ Կոպիրկինն ընդգծեց, որ առողջապահական ու կրթական ոլորտներում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները շատ սերտ են:

04/12/2018