Սեպտեմբերի 26-ին մեկնարկեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի համատեղ միջազգային բժշկական համագումարը՝ «Ձգտելով կատարելության» խորագրով, որը «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում համախմբեց բժշկագիտության տարբեր ոլորտի ներկայացուցիչների:
26/09/2023ԵՊԲՀ մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոնի վարիչ, Թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկայի ղեկավար Հրանտ Տեր-Պողոսյանն արժանացել է Պիեռ Ֆոշարի ակադեմիայի մրցանակի:
Սեպտեմբերի 25-ին նշվում է Դեղագետների մասնագիտական տոնը:
COBRAIN Scientific-Educational Center for Fundamental Brain Research of Yerevan State Medical University named after Mkhitar Heratsi hosted a series of Neurotalk-2023 work meetings called “Bridging Synapses, Connecting minds” to discuss various medical topics. The lectures were held both online and offline.
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում միջին բուժաշխատողների համար նախատեսված «Պացիենտի անվտանգության ապահովման ժամանակակից մոտեցումներ» թեմայով քառօրյա կրեդիտավորված անվճար դասընթացների շարքը շարունակվեց:
Եվրոպական Միության SAFEMED+ նախագծի շրջանակում իտալական Կատանիա քաղաքում սեպտեմբերի 12-14-ը կայացավ ERASMUS+ ծրագրի գագաթաժողովը, որին մասնակցում էին բազմաթիվ համալսարաններ եվրոպական տարբեր երկրներից։
Առաջին անգամ պրոֆեսոր Արտաշես Ազնաուրյանն իր ծննդյան օրը ֆիզիկապես ներկա չէ: Անվանի բժիշկ-գիտնականի 85-ամյա հոբելյանը հարազատ բուհում կնշեն առանց նրա:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 18-ին Գիտական խորհրդի նիստ անցկացվեց:
2023 թվականի պացիենտների անվտանգության համաշխարհային օրը, որը նշվում է սեպտեմբերի 17-ին, նվիրված է «Ներգրավել պացիենտներին իրենց իսկ անվտանգության մեջ» թեմային և իրականացվում է «Բարձրացնել պացիենտների ձայնը» կարգախոսի ներքո: