Լիլիա Չիլինգարյանի կյանքում առանցքային է Երևանի պետական բժշկական համալսարանի դերը: Նրա լուսանկարների հարուստ արխիվում առանձնանում է մի նկար. 19-ամյա ուսանողուհին պրոֆեսոր Գաբրիել Խաչատրյանի հետ կենսաքիմիական փորձերից մեկի ժամանակ: Սև ու սպիտակ լուսանկարն արդեն ավելի քան կեսդարյա պատմություն ունի: Հիշողություններ, մասնագիտական երկարամյա ճանապարհ, հանդիպումներ, որոնց մասին ԵՊԲՀ-ի 100-ամյա հոբելյանին ընդառաջ իրականացվող «Բժշկի ուղին» շարքի շրջանակում պատմել է Կենսաքիմիայի ամբիոնի դոցենտ Լիլիա Չիլինգարյանը:
14/08/2018Բժշկական համալսարանի ընթերցասրահի ֆոնդը համալրվել է համաշխարհային ճանաչում ունեցող ավելի քան 100 օրինակ դասագրքերով, որոնցով բժշկագիտություն են ուսանում աշխարհի առաջատար համալսարաններում։ Բոլոր դասագրքերին կից առկա են թվային ծրագրեր, գրաֆիկներ և անիմացիաներ, ինչն էլ ավելի դյուրին և հետաքրքիր կդարձնի ուսման գործընթացը։
Վերջերս ձևավորված Նեյրոգիտության գիտական լաբորատորիայի՝ կոմպլեքս նեյրոնալ ցանցերի տարածաժամանակային վերլուծությամբ զբաղվող խումբը՝ ի դեմս Սենիկ Մատինյանի, Իննովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (Innovative Solutions and Technologies Center http://istc.am/en/) կողմից արժանացել է գրանտային ֆինանսավորման “Machine Learning Applications in Closed-Loop Deep Brain Stimulation System” հետազոտական աշխատանքի իրականացման համար։
Ինչպես արդեն գիտեք, այս տարի ևս, երկրորդ տարին անընդմեջ Երևանի պետական բժշկական համալսարանում անցկացվեց «Ուղեղի ճանաչման շաբաթ» (Brain Awareness Week) կրթական արշավը:
ՀՀ կառավարության օգոստոսի 2-ի նիստում ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում 2018/2019 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ ինտերնատուրայի և կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերը հաստատելու մասին» որոշումը:
Օգոստոսի 21-ից 22-ը Երեւանի պետական բժշկական համալսարանի կարմիր դահլիճում տեղի կունենա «Նեոնատոլոգիայի ժամանակակից տեսակետները: Մեռուկային էնտերոկոլիտը նորածինների մոտ՝ ախտորոշման նոր ճանապարհներ, բուժում և կանխարգելում» միջազգային համաժողովը:
В Первом Московском государственном медицинском университете имени И.М. Сеченова состоялся интернациональный праздник — День дружбы, в рамках которого выступили также студенты из Армении.
Սեչենովի անվան Մոսկվայի Առաջին պետական բժշկական համալսարանում անցկացվել է «Ընկերության օրը» խորագրով ինտերնացիոնալ միջոցառում, որի ընթացքում ելույթ են ունեցել նաև ԵՊԲՀ ուսանողները: Սեչենովի համալսարանում պրակտիկա անցնող ուսանողները հայկական ազգային պար են ներկայացրել:
Մարկի ընկերներն ու հարազատները արյուն են հանձնել Արյան կենտրոնում:
Մարկ Սաղաթելյանի ընկերները միշտ ժպիտով են հիշում` հումորասեր էր ու ամենակարևորը ընկերասեր: Մասնագիտությամբ բժիշկ Մարկ Սաղաթելյանը բոլորին հայտնի, էր «ԿՎՆ» հեռուստատեսային խաղից: 5 տարի առաջ հուլիսի 31-ին բժիշկները չկարողացան փրկել նրա կյանքը: