«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի բակում այսօր մարդաշատ էր: ԵՊԲՀ նախկին շրջանավարտների, հասարակական ու մշակութային գործիչների ու «ԵրՄի» ՈւՀԱ անդամների անմիջական նախաձեռնությամբ համալսարանական հիվանդանոցի Արյունաբանական կետում կազմակերպվել էր արյունատվության ակցիա նվիրված դերասան, շոումեն, հաղորդավար, ԵՊԲՀ շրջանավարտ Մարկ Սաղաթելյանի հիշատակին:
30/07/2018 Հետազոտողի և գիտնականի այսօրվա խնդիրներից է փոխանցելի հմտությունների, հատկապես՝ անգլերենով բանավոր և գրավոր հաղորդակցման ոչ բավարար մակարդակը: Ազդեցության գործակից ունեցող ամսագրերի հետ տարվող աշխատանքների և միջազգային գիտական միջոցառումների մասնակցության փորձը ցույց է տալիս, որ սեփական հետազոտության արդյունքները պատշաճ անգլերենով ներկայացնելու համար պարզապես անգլերենին տիրապետելը բավարար չէ: Գիտության լեզուն գիտական անգլերենն է:
ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի էնդոկրինոլոգիական կլինիկա առաջինը և միակն է Հայաստանում, որտեղ իրականացվում է դիաբետի բուժում և վերահսկում ինսուլինային պոմպի և գլյուկոզայի շուրջօրյա մոնիթորինգի միջոցով, որոնք արդի դիաբետոլոգիայի վերջին նվաճումներն են:
Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի հանդիսավոր նիստի ընթացքում, ձևավորված ավանդույթի համաձայն, շրջանավարտներն այսօր Հիպոկրատի երդում տվեցին: Հանդիսավոր նիստին ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտոնատար այլ անձինք, դիվանագետներ, մշակութային-հասարակական գործիչներ, ինչպես նաև Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող հերոս տղաները:
ՌԴ Ն. Ի. Պրիոգովի անվան ազգային հետազոտական բժշկական համալսարանի և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի միջև կնքված 2017-2018 ուսումնական տարվա շարժունության ծրագրի շրջանակում՝ ԵՊԲՀ-ում արտադրական պրակտիկա անցավ 6 ուսանող:
«Հերացի» ինովացիոն լաբորատորիայի (Heratsi iLAB) և Ֆարմակոլոգիայի ամբիոնի համագործակցության շնորհիվ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան էր այցելել ԵՊԲՀ շրջանավարտ Վարդան Քարամյանը, ով Տեխասի տեխնոլոգիական համալսարանի բժշկագիտական կենտրոնի դեղագիտության դպրոցի դոցենտ է և դեղագիտական ամբիոնի վարիչի տեղակալը:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ԵՊԲՀ-ում հանդիպեց բժշկական համալսարանի սովորողներ հետ։ ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը նշեց, որ այսօր հրավիրված հանդիպման նպատակն է քննարկել հետբուհական մասնագիտական կրթությանը վերաբերող մի շարք հարցեր, նոր մոտեցումներ, ինչպես նաև անդրադառնալ առողջապահության ոլորտը բժիկ-մասնագետներով ապահովելու կարևոր հարցին։
Շաբաթվա սկզբին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան էր այցելել Ջորջիայի տեխնոլոգիաների ինստիտուտի վաստակավոր գիտնական, Էլեկտրական, Կոմպյուտերային և կենսաբժշկական ինժեներիայի պրոֆեսոր Ստանիսլավ Էմելիանովը։ Անվանի մասնագետը դասախոսեց ԵՊԲՀ Ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպվող ScienceHub™ ինտերակտիվ միջոցառման ընթացքում, որը արդեն երկրորդ անգամ է անցկացվում։