ԵՊԲՀ ռեկտորի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ

Սիրելի սովորողնե՛ր, ապագա բժիշկնե՛ր, սրտանց շնորհավորում եմ ձեզ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա առթիվ: Մաղթում եմ ձեռքբերումներով ու հաջողություններով, նոր տպավորություններով լի տարի, մասնագիտական բարձունքների նվաճում:

01/09/2018

Նոր ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 3-ին

Սիրելի սովորողներ, տեղեկացնում ենք, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում 2018-2019 ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 3-ին:

30/08/2018

ԵՊԲՀ երկու դասախոս պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով

Արցախի հանրապետության նախագահի հրամանագրով ԵՊԲՀ հասարակագիտական առարկաների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վահան Մելիքյանը և նույն ամբիոնի ավագ դասախոս, դոցենտ Արմենուհի Ղամբարյանը Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայողների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվել են «Վաչագան Բարեպաշտ» մեդալով: ԵՊԲՀ աշխատակիցները ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի կողմից կազմակերպած «Պատմություն եւ մշակույթի էջեր» խորագրով ծրագրի մասնակիցներն են:

30/08/2018

Համալսարաննակաները ծաղիկներ խոնարհեցին Ալեքսանդր Միքայելյանի հուշարձանին

Հայ խորհրդային սրտաբան-վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ Ալեքսանդր Միքայելյանի ծննդյան 90-ամյա հոբելյանի կապակցությամբ ԵՊԲՀ ղեկավարությունն ու ուսանողները, ինչպես նաև նրա անունը կրող վիրաբուժական ինստիտուտի աշխատակիցները ծաղիկներ դրեցին մեծ բժշկի հուշարձանին, որը տեղակայված է հենց ինստիտուտի բակում: Բազմամարդ միջոցառումը վկայում էր այն մասին, որ սերունդները չեն մոռանում բժշկագիտության նվիրյալի կատարած աշխատանքը::

29/08/2018

Ysmu Career Center prepares students for USMLE and FMGE

YSMU’s Career center has vast experience in Medical Entrance Exam preparations under headship of Globus program which is preparing students of YSMU for various medical licensing exams such as USMLE and FMGE. A team of experts and professionals are always determined & focus on every student individually and all the problems that might arise while entrance exam is tackled and resolved. Career center has consistently proved its efficiency by giving constant results in polishing student's skills and knowledge, in result our students have an average of 85% pass percentage rate in several medical entrance exams.

28/08/2018

Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) պրոֆեսոր Թալին Բաբիկյանը՝ ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի այցելու պրոֆեսոր

2018 թվականի մարտից Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) պրոֆեսոր, նյարդաբան, UCLA Steve Tisch BrainSPORT ծրագրի ղեկավար Թալին Բաբիկյանը հանդիսանում է նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի այցելու պրոֆեսոր:

27/08/2018

Սովորողները մանկական վարակաբան Ալիսիա Դեմիրճյանի հետ քննարկել են մասնագիտական մի շարք հարցեր

ԵՊԲՀ նորաբաց ուսումնական սենյակներից մեկը, չնայած արձակուրդային ժամանակահատվածին, երեկ մարդաշատ էր: Սովորողները հնարավորություն ունեցան մասնակցելու ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր, Լոնդոնի Guy's and St Thomas' NHS Foundation Trust-ի մանկական վարակաբան Ալիսիա Դեմիրճյանի հետ հանդիպմանը, որը նվիրված էր մանկաբուժական հարցերի քննարկմանը:

24/08/2018

Մեկնարկել է նեոնատոլոգիայի ժամանակակից տեսակետներին նվիրված միջազգային համաժողովը

Օգոստոսի 21-ին ԵՊԲՀ-ում մեկնարկել է երկօրյա «Նեոնատոլոգիայի ժամանակակից տեսակետները. Մեռուկային էնտերոկոլիտը նորածինների մոտ՝ ախտորոշման նոր ճանապարհներ, բուժում և կանխարգելում» միջազգային համաժողովը, որին մասնակցում են մասնագետներ արտասահմանից և Հայաստանից: 

21/08/2018

«Հաջողության դպրոցի» հյուրը ԵՊԲՀ անվանի շրջանավարտ Գարրի Ասլանյանն էր

«Հերացի» իննովացիոն լաբորատորիայի (Heratsi iLAB) «Հաջողության դպրոց» խորագրով ուսանողական նախաձեռնության հերթական հյուրը ԵՊԲՀ շրջանավարտ Գարրի Ասլանյանն էր։ Մասնագետը Օտտավայի, Տորոնտոյի և Բրիտանական Կոլումբիայի համալսարանների պրոֆեսոր է, Միավորված ազգերի կազմակերպության հատուկ ամսագրի գլխավոր խմբագիր, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տրոպիկական հիվանդությունների հետազոտման հատուկ ծրագրերի համագործակցության և կառավարման հարցերով ղեկավարը: Գարրի Ասլանյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց իր անցած ուղին:

20/08/2018