ԵՊԲՀ-ում մեկնարկել է վերապատրաստումների շարք ինչպես գիտնականների, այնպես էլ բժիշկների համար: Առաջին սեմինար-աշխատաժողովը նվիրված էր պատշաճ կլինիկական գործունեությանը (GCP) և անցկացվեց «ԷՖ ԷՄ ԴԻ ՔԵՅ ԷԼ Եվրոպա» պայմանագրային հետազոտական կազմակերպությունում, որի հետ մեկ ամիս առաջ կնքվել է փոխըմբռնման հուշագիր:
28/12/2017«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում այսօր տոնական մթնոլորտ էր: Մշակութային, հասարակական ճանաչված գործիչները, ինչպես նաև պարզապես նախաձեռնությանն արձագանքած մարդիկ ու կազմակերպություններ միացան փոքրիկների օրը տոն դարձնելու ԵՊԲՀ նախաձեռնությանը:
Կարդալ սկզբնաղբյուրում:
«Հերացի» և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցների բժիշկներն այցելեցին Գեղարքունիքի մարզի Ճամբարակի բժշկական կենտրոն:
Լորդ Արա Դարզի կամ Արա Վարդգեսի Թերզյան… Ականավոր բրիտանահայ վիրաբույժ, լապարասկոպիկ վիրաբուժության առաջամարտիկ, Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, Առողջապահական համաշխարհային նորարարությունների ինստիտուտի նախագահ, Մեծ Բրիտանիայի նախկին առողջապահության նախարար… Հազարավոր կյանքեր փրկած մեր հայրենակցին միջազգային ասպարեզում ճանաչում են որպես առողջապահական համակարգերում նորարարական բարեփոխումների ներդրման կողմնակից և ջատագով:
ԵՊԲՀ «Հերացի» իննովացիոն լաբորատորիայի (Heratsi iLAB) «Հաջողության դպրոցն» այս անգամ հյուրընկալել էր Կայուն զարգացման նպատակների նորարարական կենտրոնի ղեկավար, ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի խորհրդական և Հարվարդի շրջանավարտների ակումբի՝ 2015-2016 թվականների նախագահ Էրիկ Գյուլազյանին:
Հայաստանում ստոմատոլոգիայի ոլորտում գիտահետազոտական աշխատանքների խթանմանն ուղղված քայլերի շրջանակում մեր համալսարանի Երիտասարդ հետազոտողների միության կողմից նախաձեռնած «Ստոմատոլոգիան գիտության աչքերով» թեմայով գիտաժողովը կարևոր միջոցառում էր միտված երիտասարդ բժիշկների գիտությամբ զբաղվելու մոտիվացայի բարձրացմանը։
Յուրաքանչյուր կառույց առաջին հերթին ամբողջական է այն մարդկանց, անհատների շնորհիվ, ովքեր ընդհանուր մեխանիզմի ընդամենը մեկ, բայց կարևոր մասն են: Բժշկական համալսարանը հարուստ է ոչ միայն իր 100-ամյա պատմությամբ, այլև այն մասնագետներով, ովքեր տասնամյակներ շարունակ բժշկական բուհի հիմնասյուներն են, մեկդարյա պատմության կերտողները: