«Հերացի» ավագ դպրոցի աշակերտները վստահ են, որ բարեգործությունը բումերանգ է

Հինգ տարի է, ինչ ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցն Ամանորին ընդառաջ հանդես է գալիս բարեգործական նախաձեռնություններով: «Բարեգործությունը բումերանգ է…» միջոցառումների շարքն այս տարի ամփոփվեց ԵՊԲՀ-ի կարմիր դահլիճում դպրոցի շնորհալի աշակերտների մասնակցությամբ համերգային ծրագրով: Հերացիականները շարունակում են իրենց ավանդույթը և այս տարի ևս կազմակերպվեցին բարեգործական միջոցառումներ, որոնց արդյունքում ձևավորված գումարը՝ 850 հազար ՀՀ դրամը աշակերտական և ծնողական խորհուրդների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի որոշմամբ փոխանցվեց «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի տարածքում վիրավոր զինվորների համար կառուցվող վերականգնողական կենտրոնին: 

19/12/2017

Հանրապետության առաջին ինքնակառավարվող ուսանողական կառույցը 25 տարեկան է

Հարազատ դարձած կարմիր դահլիճում ԵՊԲՀ տարբեր սերունդների շրջանավարտներն ու ուսանողները, պրոֆեսորադասախոսական կազմը հավաքվել էին, որպեսզի տոնեն բժշկական համալսարանի Ուսանողական խորհրդարանի հիմնադրման 25-ամյակը: 

13/12/2017

Ապագա բժիշկների գործնական հմտությունները ստուգվեցին ուսանողական օլիմպիադայում

Տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնում անցկացված ուսանողական 3-րդ օլիմպիադան  ամփոփեց արդյունքները:

11/12/2017

​ԵՊԲՀ-ն պատրաստում է բուժհաստատությունների կառավարման բարձրորակ մասնագետներ

ԵՊԲՀ-ում այս տարվա սեպտեմբերին մեկնարկած «Բուժհաստատությունների կառավարում» (MBA in Health Care Management) միջազգային կրթական նոր ծրագիրը հաջողությամբ շարունակում է ընթացքը: Այս ուսումնական տարում 30 տարբեր մասնագետ բժշկական համալսարանում սովորում է կառավարել բուժհաստատությունները:

11/12/2017

Հայաստանում ստոմատոլոգիան միշտ բարձր մակարդակի վրա է գտնվել. վստահեցնում է Եկատերինբուրգից ժամանած պրոֆեսորը

Հայաստանում ստոմատոլոգիան միշտ բարձր մակարդակի վրա է գտնվել. վստահեցնում է Եկատերինբուրգից ժամանած պրոֆեսորը ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի բարձր կուրսի ուսանողների, կլինիկական օրդինատորների և դասախոսների համար այսօր դասախոսում էր բ.գ.դ., Ուրալի պետական բժշկական համալսարանի թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Սերգեյ Գրիգորևը:

08/12/2017

ԱՄՆ-ում անցկացվող գիտական կարևոր միջոցառմանը Եվրոպայի դեսպանը՝ ԵՊԲՀ-ից

Եվրոպայի Նեյրոփսիխոֆարմակոլոգիական քոլեջը (ECNP) ԱՄՆ-ում այս տարի ներկայացնելու հնարավորությունն ընձեռնված էր ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանին: 

08/12/2017

​Մեկնարկում է «ԳԼՕԲՈՒՍ» ծրագրի 2-րդ շրջափուլը

Եկող տարվա սկզբին կմեկարկի «ԳԼՕԲՈՒՍ» ծրագրի 2-րդ շրջափուլը, որին կարող են մասնակցել Ընդհանուր բժշկության ֆակուլտետի անգլերենի իմացությամբ 4-րդ և 5-րդ կուրսի ուսանողները, ինչպես նաև կլինիկական օրդինատորները:

07/12/2017

Պաթանատոմի մասնագիտությունն անհնար է պատկերացնել առանց անկեղծության

Պաթանատոմիական ախտորոշումները բժշկության հիմնաքարերն են: Եթե տասնամյակներ առաջ կարողանում էին միայն շոշափելով կամ լսելով ախտորոշել կամ բուժել, ապա 21-րդ դարում բժիշկը պետք է հստակ իմանա, թե ինչ հիվանդություն է բուժում: Ախտաբանական անատոմիան հենց այդ հնարավորությունն է ընձեռում մասնագետներին: Եվ որքան այդ ծառայությունը մոտ է բժշկագիտության վերջին նվաճումներին, այնքան ախտորոշումներն ավելի ճշգրիտ են, իսկ բուժումն առավել արդյունավետ: Նելլի Խոստիկյանի անունը սերտորեն է կապված մեր երկրում պաթանատոմիական ծառայության կայացման և զարգացման հետ: 

05/12/2017

Յուրաքանչյուր ուսանող իր իրավունքների պաշտպանությունը պետք է գտնի հենց համալսարանում

ԵՊԲՀ կարմիր դահլիճն այսօր մարդաշատ էր. անցկացվեց ԵՊԲՀ կարգապահական կոմիտեի բաց նիստ ուսանողների, բուհի պրոֆեսորադասախոսական կազմի  և ղեկավարության մասնակցությամբ:

05/12/2017