Գիտական

Դասախոսություններ, հետազոտությունների ներկայացում, այցելություններ մարզեր. ԵՊԲՀ-ում մեկնարկել է Brain Awareness Week-ը

Այս տարի ևս նեյրոգիտության ասպարեզում համաշխարհային ճանաչում վայելող և ամենաազդեցիկ կազմակերպություններից մեկի` Եվրոպայի նեյրոգիտական ընկերությունների հիմնադրամի (FENS) կողմից հայտարարված «Ուղեղի ճանաչման շաբաթը» (Brain Awareness Week) Հայաստանում անցկացնելու և կազմակերպության միջոցառումների շարքում մեր երկիրը ներկայացնելու հնարավորությունն երկրորդ տարին անընդմեջ ստացել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ուսանողական գիտական ընկերությունը:

12/03/2018

Գիտական խորհրդի նիստը նվիրված էր ԵՊԲՀ միջազգային համագործակցության հեռանկարներին

Համալսարանի միջազգային համագործակցության ընթացքին և հեռանկարներին էր նվիրված ԵՊԲՀ գիտական խորհրդի այսօրվա նիստը: Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանն իր զեկույցում ներկայացրեց կատարված աշխատանքների հիմնական ուղղություններն ու հետագա ծրագրերը: Նա անդրադարձավ այն բոլոր միջազգային կրթական ծրագրերին, որոնց անդամակցում է ԵՊԲՀ-ն:

28/02/2018

ԵՊԲՀ երիտասարդ գիտնականները՝ Հայաստանի լավագույն ուսանողների շարքում

ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրապետական նշանակության «Լավագույն ուսանող» մրցույթի մրցանակաբաշխությունն այսօր ամփոփել է արդյունքները:

13/02/2018

Ամփոփվեցին 2016-2017թթ. ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքները

Գիտական խորհրդի նիստում ամփոփվեցին ԵՊԲՀ-ում կրթության, գիտության, ինչպես նաև բժշկական օգնության ոլորտում 2016-2017թթ. ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքներն ու հիմնական ցուցանիշները:

01/02/2018

Կընդլայնվեն սննդամթերքի ու բույսերի վրա շրջակա միջավայրի ազդեցությանն ուղղված ուսումնասիրությունները

Երկկողմ համագործակցությունը զարգացնելու նպատակով ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանի և Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանի գլխավորությամբ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի աշխատակիցներն այցելել են ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ:

22/01/2018

Հերթական հաջողությունը գիտության ոլորտում

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի հրամանով հաստատվել են ՀՀ 2018 թ. պետական բյուջեից ֆինանսավորմամբ երաշխավորված գիտական միջոցառումների և երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկերը: Ուրախությամբ նշենք, որ ԵՊԲՀ միջոցառումներից երեքը ևս ընդգրկվել են այդ ցանկում: 

16/01/2018

Լավ լուր ԵՊԲՀ հետազոտողների և գիտնականների համար

Հարգելի՛ գործընկերներ, տեղեկացնում ենք, որ գիտական հետազոտությունների ոլորտում ազդեցության գործոնով (ԱԳ` ըստ «Institute for Scientific Information (ISI JCR)»-ի տվյալների) հոդվածների տպագրությունը խթանելու նպատակով ԵՊԲՀ-ն համալսարանի աշխատակիցների համար նախաձեռնել է «Ազդեցության գործոն ունեցող պարբերականներում հոդվածների տպագրության խրախուսման» ծրագիրը»:

10/01/2018

ԵՊԲՀ–ում մեկնարկել է վերապատրաստումների շարք գիտնականների և բժիշկների համար

ԵՊԲՀ-ում մեկնարկել է վերապատրաստումների շարք ինչպես գիտնականների, այնպես էլ բժիշկների համար: Առաջին սեմինար-աշխատաժողովը նվիրված էր պատշաճ կլինիկական գործունեությանը (GCP) և անցկացվեց «ԷՖ ԷՄ ԴԻ ՔԵՅ ԷԼ Եվրոպա» պայմանագրային հետազոտական կազմակերպությունում, որի հետ մեկ ամիս առաջ կնքվել է փոխըմբռնման հուշագիր: 

28/12/2017

Անցկացվեց «Ստոմատոլոգիան գիտության աչքերով» գիտաժողովը

Հայաստանում ստոմատոլոգիայի ոլորտում գիտահետազոտական աշխատանքների խթանմանն ուղղված քայլերի շրջանակում մեր համալսարանի Երիտասարդ հետազոտողների միության կողմից նախաձեռնած «Ստոմատոլոգիան գիտության աչքերով» թեմայով գիտաժողովը կարևոր միջոցառում էր միտված երիտասարդ բժիշկների գիտությամբ զբաղվելու մոտիվացայի բարձրացմանը։ 

21/12/2017