Գիտական

ԵՊԲՀ-ում տեղի ունեցավ «ՏԵՄՊՈՒՍ»-ի «ՎԵՐԻՏԱՍ» դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ համաժողովը

Բժշկական համալսարանում անցկացվեց Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող «ՏԵՄՊՈՒՍ»-ի «ՎԵՐԻՏԱՍ»  «Բարձրագույն կրթության երրորդ աստիճանի կառուցվածքային զարգացում՝ համաձայն Զալցբուրգի սկզբունքների» դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ համաժողովը:

12/10/2017

Ընտանեկան բժշկության 5-րդ գիտաժողովը նվիրված է Ընտանեկան բժշկության ամբիոնի 20-ամյակին

Երևանի և մարզերի ավելի քան 400 բժիշկներ մասնակցում են ԵՊԲՀ-ում այսօր մեկնարկած Ընտանեկան բժշկության 5-րդ գիտաժողովին, որն այս տարի նվիրված է  Ընտանեկան բժշկության ամբիոնի հիմնադրման 20-ամյակին:

29/09/2017

30 տարբեր մասնագետ ԵՊԲՀ-ում կսովորի կառավարել բուժհաստատությունները

Այսօր ԵՊԲՀ-ում տրվեց նոր՝ «Բուժհաստատությունների կառավարում» (MBA in Health Care Management) մեկ տարի տևողությամբ միջազգային կրթական նոր ծրագրի մեկնարկը: Բժիշկ և ոչ բժիշկ դիմորդների համար կրթական ծրագիրն ուղղված է ժամանակակից կառավարչական գործնական գիտելիքների և հմտությունների զարգացմանը: Այսպիսով, այս ուսումնական տարում 30 տարբեր մասնագետ ԵՊԲՀ-ում կսովորի կառավարել բուժհաստատությունները:

15/09/2017

Մեր գիտնականները՝ բարձր արդյունավետությամբ աշխատող առաջատար գիտաշխատողների շարքում

Արդեն 2 տարի է, ինչ հանրապետությունում գործում է բարձր արդյունավետությամբ աշխատող երիտասարդ գիտաշխատողներին (մինչև 35 տարեկան) հավելավճարների տրամադրման մրցույթը, որն ամփոփում է Հայաստանի տարածքում գիտությամբ զբաղվող և մեր երկրի գիտությունը զարգացնող երիտասարդ գիտնականների ցանկը:

24/07/2017

Հնգօրյա գիտական դպրոցն ամփոփել է աշխատանքները

«Առաջին քայլերը գիտահետազոտական աշխատանքների ճանապարհին` տեսությունից գործնական նեյրոգիտության մեջ» երկրորդ գիտական դպրոցն ավարտվեց հուլիսի 5-ին։

06/07/2017

2017-2022թթ. հեռանկարային զարգացման ռազմավարությունն արժանացավ Գիտական խորհրդի հավանությանը

Գիտական խորհրդի այս ուսումնական տարվա վերջին նիստում հավանության արժանացվեցին «Երևանի Մխ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարան» հիմնադրամի 2017-2022թթ. հեռանկարային զարգացման ռազմավարության հիմնական դրույթները:

29/06/2017

Շարժվելով գիտության միջազգայնացմանն ընդառաջ

Մեր համալսարանում հունիսի 9-ին անցկացվեց Եվրամիության «Հորիզոն2020» ծրագրի «Տեղեկատվական օր» միջոցառումը: «Հորիզոն 2020»-ը Եվրամիության հետազոտության և նորարարության ամենաընդգրկուն ծրագիրն է, որը նպատակ ունի նորարարության ու հետազոտության կապակցման միջոցով զարգացնել տնտեսությունը Եվրոպայում: Ծրագրի ընդհանուր բյուջեն նախատեսված է 7 տարիների համար և կազմում է 80 միլիարդ եվրո, որից գրեթե 7 միլիարդը հատկացվել է «Առողջություն, ժողովրդագրական փոփոխություններ և բարեկեցություն» ոլորտին:

09/06/2017

Համալսարանական հիվանդանոցների 2016թ. գործունեության հաշվետվությունը ներկայացվեց գիտական խորհրդի նիստում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի նիստում ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը ներկայացրեց համալսարանական հիվանդանոցների 2016թ. գործունեության հաշվետվությունը:

25/05/2017

Գիտական բարեփոխումները սկսում ենք արմատներից

Գիտության գծով պրոռեկտոր պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը հանդիպեց «Հերացի» ավագ դպրոցի բնագիտական հոսքի դպրոցականների և ուսուցիչների հետ:

22/05/2017