Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը Այովայի համալսարանի (ԱՄՆ), Բաբեշ Բոյայի (Ռումինիայի), Մոլդովայի Տեստեմիտյանուի անվան բժշկության և դեղագիտության պետական, Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանների հետ իրականացնում են խոշոր միջազգային ծրագիր «Increasing Capacity in Research in Eastern Europe, ICREATE» (Հետազոտական ներուժի զարգացումը Արևելյան Եվրոպայում):
24/05/2018Երկօրյա գիտագործնական այցով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում էին իմունոլոգիայի բնագավառի Ռուսաստանի Դաշնության ակադեմիկոսներ և մի շարք առաջատար պրոֆեսորներ, ովքեր հանդես եկան ինչպես նեղ մասնագիտական, այնպես էլ գործնական նշանակությունունեցող դասախոսություններով բժիշկների համար։
ԵՊԲՀ–ում այսօր մեկնարկեց իմունաախտորոշման և իմունոթերապիայի արդի խնդիրներին նվիրված երկօրյա գիտագործնական համաժողով, որի ընթացքում զեկույցներով հանդես կգան 14 ականավոր պրոֆեսոր Ռուսաստանի Դաշնությունից և Հայաստանից, նրանց թվում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի 4 ակադեմիկոս և մեկ թղթակից անդամ: ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանն ընդգծեց, որ այսօր ռուս գործընկերների հետ հաջողվել է բժշկական համալսարանում իմունոլոգիայի բնագավառում կազմակերպել բեկումնային միոցառում, ոչ միայն ԱՊՀ տարածքում, այև աշխարհում հայտի առաջատար իմունոլոգների մասնակցությամբ։
ԵՊԲՀ ալերգոլոգիայի և իմունոլոգիայի ամբիոնի ասպիրանտ Մարիամ Մովսիսյանը, ով հանդիսանում է նաև ԵՊԲՀ երիտասարդ հետազոտողների միության նախագահ, մասնագիտական վերապատրաստման եռամսյա այցով գտնվում էր Մադրիդի Լա Պազ համալսարանական կլինիկայի Ալեգոլոգիայի բաժանմունքում: Այս հնարավորությունը Մարիամը ձեռք էր բերել` շահելով դրամաշնորհ Ալերգոլոգիայի և կլինիկական իմունոլոգիայի եվրոպական ակադեմիայի կողմից:
ԵՊԲՀ 6-րդ լսարանն այսօր կրկին ողողված էր գիտական շնչով: Համալսարանի Բժշկական քիմիայի ամբիոնի ստեղծման 95-ամյակին էր նվիրված ներամբիոնական գիտական խմբակի ուսանողական գիտական ամփոփիչ համաժողովը:
Գիտությունն էր Գիտական խորհրդի երեկ անցկացված հերթական նիստի օրակարգում։ ԵՊԲՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը Գիտական խորհրդի անդամներին ներկայացրեց համալսարանի գիտության զարգացման 2018-2028/38թթ. հայեցակարգը։
ԵՊԲՀ գիտական խորհրդի կողմից այսօր հրավիրված նիստը մեկնարկեց անվանի վիրաբույժ, Վիրաբուժության թիվ 3 ամբիոնի վարիչ Հովհաննես Սարուխանյանի պարգևատրման արարողությամբ։ Ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ պրոֆեսորը պարգևատրվեց ԵՊԲՀ հուշանվերով։ Հովհաննես Սարուխանյանը բժշկական մեծ գերդաստանի երկրորդ սերնդի ներկայացուցիչն է:
ԵՊԲՀ-ում «Ուղեղի ճանաչման շաբաթը» միջոցառումների շարքը մեկնարկեց «Science Hub» հարթակով, որի ընթացքում բժշկական համալսարանի գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը խոսեց անցած տարի անցկացված ԵՊԲՀ ՈւԳԸ-ի հասած հաջողությունների և ուղեղի ճանաչմանը նվիրված նման միջոցառում անցկացնելու կարևորության մասին։
«Ուղեղի ճանաչման շաբաթ» միջոցառման երկրորդ օրը, ԵՊԲՀ ուսանողները այցելեցին մայրաքաղաքի և մարզերի մի շարք դպրոցներ: Վանաձորի համար 5 դպրոցում և Գյումրու «Ֆոտոն» վարժարանում ուսանողներն աշակերտների հետ խոսեցին ուղեղի, դրա կառուցվածքի, մասերի և ֆունկցիաների մասին: