Հակոբ Հովհաննիսյանի անվան կրթաթոշակառու, Դեղագիտական ֆակուլտետի 4-րդ կուսի ուսանողուհի Մարի Մարտիրոսյանին մասնագիտությունը գրավեց նրանով, որ միավորում է խորը գիտելիքը, մեծ պատասխանատվությունը և մարդասիրական առաքելությունը։
30/01/2026Շարունակվում է «Հերացի» վերլուծական կենտրոնի «Արտակարգ իրավիճակներում առաջին բուժօգնություն» թեմայով դասընթացը:
Համալսարանական բուժհաստատությունների գլխավոր բժիշկների, կլինիկաների ղեկավարների, պրոֆեսորադասախոսական կազմի, բուհի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրվել էր քննարկում՝ նվիրված 2026 թվականի հունվարի 1-ից մեր երկրում առողջության համընդհանուր ապահովագրության փուլային ներդրմանը։
Հայաստանում Հնդկաստանի դեսպանատանը հունվարի 26-ին նշվեց Հանրապետության 77-ամյակը: Տոնական միջոցառման առավոտյան ծրագիրը մեկնարկեց Արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի ելույթով:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ «ՀԵՆԱՐ» հիմնադրամի և Բոստոնի համալսարանի «Չոբանյան և Ավետիսյան» բժշկական դպրոցի հետ համատեղ իրականացվող Առողջապահության ոլորտի մասնագետների կրթության մագիստրոսական ծրագրի (Master’s in Health Professions Education, MSHPE) գործնական փուլի երկրորդ հանդիպումն ամերիկացի գործընկերների հետ:
Վերլուծական կենտրոնում մեկնարկեց ավագ և միջին բուժաշխատողների համար նախատեսված «Արտակարգ իրավիճակներում առաջին բուժօգնություն» թեմայով չորսօրյա կրեդիտավորված դասընթացը, որը բաղկացած է տեսական և գործնական բաղադրիչների համադրությամբ։
2025 թվականի ընթացքում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի նորածնային և մանկական վերակենդանացման, թունաբանության և անէսթեզիոլոգիայի կլինիկայի թունաբանության ծառայությունը բուժօգնություն է տրամադրել 7 դեռահասի, որոնց մոտ ախտորոշվել էր սուր թունավորում ալկոհոլ պարունակող էներգետիկի կիրառման արդյունքում: