30 շրջանավարտ՝ 29-ը «Առողջապահության կառավարում և կազմակերպում» և 1-ը «Համաճարակաբանություն», ավարտեցին Հանրային առողջապահության ֆակուլտետի մագիստրոսի որակավորմամբ (MPH) կրթական ծրագրերը։
23/02/2026Հարգելի՛ ԵՊԲՀ աշխատակիցներ, ուսանողներ, այցելուներ և հյուրեր, տեղեկացնում ենք, որ փետրվարի 23-ից համալսարանի բոլոր անցակետերում մուտքը կկազմակերպվի ժամանակակից տուրնիկետային համակարգի միջոցով։
Գիրք նվիրելու օրը Հայաստանում նշվում է ամեն տարի փետրվարի 19-ին՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։
Անցկացվեց 2026թ դասախոսական միջբուհական առաջնություն, որին մասնակցում էին շուրջ 20 բուհերի պրոֆեսորադասախոսական կազմեր։
Շվեդիայի Գոթեբորգի համալսարանի առաջատար մասնագետները Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում հանդես են գալիս հանրային առողջապահության ոլորտին նվիրված դասախոսությունների շարքով։
Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը նշվում է ամեն տարի փետրվարի 15-ին՝ մանկական քաղցկեղի և քաղցկեղ ունեցող երեխաների ու դեռահասների, այդ հիվանդությունը հաղթահարածների և նրանց ընտանիքների առջև ծառացած եզակի մարտահրավերների մասին իրազեկվածությունը բարձրացնելու համար։
ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի «Մշակույթ և ազատ ժամանց» հանձնաժողովի նախաձեռնությամբ բժշկական մայր բուհի բակում կազմակերպվել էր Տեառնընդառաջի տոնին նվիրված միջոցառում, որին մասնակցեցին բուհի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը, աշխատակիցները:
Գարիկ Աղաջանյանը սովորում է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի 6-րդ կուրսում: Ապագա ռազմական բժիշկն իր մասին հարցերին արձագանքում է զինվորականին բնորոշ զսպվածությամբ, համեստությամբ և խոհեմությամբ:
Հայաստանում յուրաքանչյուր չորրորդ երիտասարդը ներգրավված չի կրթության մեջ, աշխատաշուկայում կամ վերապատրաստման ծրագրերում: NEET (Not in Education, Employment, or Training) ժողովրդագրական ինդեքսը սովորաբար վերաբերում է վիճակագրական չափանիշի, որն օգտագործվում է որոշակի բնակչության շրջանում կրթություն, աշխատանք կամ վերապատրաստում չստացող երիտասարդների համամասնությունը գնահատելու համար։