Նորություններ

Մանկաբուժության դպրոց. տեսականից՝ գործնական հմտություններ․ տեսանյութ

Մանկաբուժության դպրոցը բժշկական համալսարանի փոքր, սակայն կարևոր ենթակառույցներից է, որի ստեղծման նպատակն է կանխել մանկաբույժ դառնալ ցանկացող ուսանողների թվի տարեցտարի նվազումը և ոլորտում կադրերի պակասը՝ բարձրացնելով մասնագիտության հանդեպ հետաքրքրությունն ու գրավչությունը։

06/03/2026

«ԷԼ ԿԱՄՊՈՒՍ» դրամաշնորհային նախագծի շրջանակում ԵՊԲՀ-ում բացվեց 2 «խելացի» լսարան

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում բացվեց նորակառույց «խելացի» 2 լսարան և անցկացվեց տեղեկատվական հանդիպում դասախոսական կազմի ներկայացուցիչների մասնակցությամբ:

06/03/2026

ԵՊԲՀ ուսանողը վերադարձել է Մալագայի համալսարանից՝ զինված նոր գիտելիքով և  միջազգային հարուստ ուսումնառությամբ

Լիլիթ Առաքելյանը սովորում է Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսում։ Նա վերջերս է վերադարձել Իսպանիայի Մալագա քաղաքից, որտեղ 2025թ. սեպտեմբերի 3-ից փետրվարի 7-ը «Էրազմուս +» միջհամալսարանական գործակցության ծրագրով անցել է 5-ամսյա միջազգային ուսումնառության:

06/03/2026

Հնդիկ ապագա բժիշկները նշեցին Հոլին՝ գույների  և ուրախության տոնը

Հնդիկ ուսանողները մարտի 4-ին հավաքվել էին Երևանի պետական բժշկական համալսարանի Զեյթունի հանրակացարանում՝  նշելու Հոլին՝ գույների, ուրախության և միասնության վառ տոնը:

05/03/2026

Բժշկական բուհի ուսանողները՝ «Մայրենի լեզվի օրեր» միջոցառմանը

Ապագա բժիշկները մասնակցել են Հայ-ռուսական համալսարանում անցկացվող «Մայրենի լեզվի օրեր» միջոցառումներին՝ իրենց ներդրումն ունենալով մայրենի լեզվի զարգացման, մշակույթի պահպանման գործում։

05/03/2026

Քննարկում Մարդու պապիլոմավիրուսային վարակի իրազեկման միջազգային օրվա շրջանակում

Մարդու պապիլոմավիրուսային վարակի իրազեկման միջազգային օրվա` մարտի 4-ի շրջանակում բժշկական համալսարանում անցկացվեց մասնագիտական քննարկում:

04/03/2026

Մինչև 2035 թվականը, կանխատեսվում է, որ աշխարհի բնակչության կեսը՝ մոտ 4 միլիարդ մարդ, կապրի ավելորդ քաշով կամ ճարպակալմամբ

Ճարպակալման համաշխարհային օրը նշվում է ամեն տարի մարտի 4-ին՝ մարդկանց իրազեկելու ճարպակալման, դրա առողջական ռիսկերի և կանխարգելիչ միջոցառումների մասին:

04/03/2026

Առողջապահական հավասարությունը՝ միջազգային համագործակցության օրակարգում. ԵՊԲՀ–UCLA երրորդ համատեղ գիտաժողովը

Երևանի պետական բժշկական համալսարանի և Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) միջև հաստատված սերտ համագործակցության շրջանակում տեղի ունեցավ հերթական համատեղ օնլայն կոնֆերանսը:

04/03/2026

ԱՀԿ գիտնականը փաստում է` SORT IT ծրագրի ուսուցման առցանց հարթակը ստեղծվեց հայ բժիշկների շնորհիվ

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP), ՅՈՒՆԻՍԵՖ-ի (UNICEF), Համաշխարհային բանկի (World Bank) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) Արևադարձային հիվանդությունների համատեղ հետազոտական ծրագրի (TDR – Training in Tropical Diseases)` Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղակայված գրասենյակի ավագ գիտնական, SORT IT (Structured Operational Research and Training Initiative) հատուկ նախագծի համակարգող Ռոնի Զաքարիան …

03/03/2026