Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ 2000 թվականից հոկտեմբերի երկրորդ հինգշաբթին նշվում է որպես Տեսողության համաշխարհային օր: Այս տարի օրը կնշվի հոկտեմբերի 14-ին։
14/10/2021Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր մեկնարկեց ստոմատոլոգիական ֆակուլտետի 60-ամյակին նվիրված «Արդի խնդիրները ստոմատոլոգիայում և դիմածնոտային վիրաբուժությունում» խորագրով միջազգային վեհաժողովը:
ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի 60-ամյակին նվիրված Ստոմատոլոգների միջազգային վեհաժողովի շրջանակում բժշկական բուհում կայացավ Ստոմատոլոգների միջազգային ակադեմիայի (ՍՄԱ) ժողովը՝ մեկ հարկի տակ համախմբելով աշխարհի տարբեր անկյուններից ժամանած բժիշկ-ստոմատոլոգների:
Առանձնակի ուշադրություն դարձնելով բժիշկների մասնագիտական շարունակական կրթության կատարելագործմանը՝ Հայ-ֆրանսիական գիտաբժշկական համաժողովի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը կարևորեց նաև ֆրանսերենի ուսուցումը ԵՊԲՀ-ում:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսանում այսօր մեկնարկեց Հայ-ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողովը: Հայաստանին և Ֆրանսիային կապող պատմական համերաշխությանը հավատարիմ՝ Ֆրանսիայի երեք հանրային հիվանդանոց միացել են հայ գործընկերներին՝ Արցախում վերջին հակամարտությունից տուժածներին օգնելու նպատակով:
Նախքան կորոնավիրուսային համավարակը բժշկական համալսարանում մեկնարկած «Սինկո» անվանմամբ նախաձեռնության շրջանակում ապագա բժիշկները կրկին դասախոսների մասնակցությամբ կլինիկական դեպքեր քննարկելու հնարավորություն կունենան:
ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարանի ուսումնամեթոդական հանձնաժողովը և Ռևմատոլոգիայի ամբիոնը արթրիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում անցկացրին ինտերակտիվ դասախոսություն-քննարկում արթրիտների վերաբերյալ:
ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Ադամյանի և ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ՝ բուհի կառավարման բարձրագույն մարմնի անդամներն անդրադարձան մեկդարյա բուհի զարգացման ուղղություններին, ինչպես նաև հետագա գործունեությանը վերաբերող օրակարգային հարցերին: