Նորություններ

Ուսուցչի հաջողության բանաձևը աշակերտին սիրելու մեջ է

Հոկտեմբերի 5-ին նշվում է ուսուցչի տոնը՝ մեկ անգամ ևս ընդգծելով մասնագիտության կարևորությունը: Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր հաջողակ մարդու կայացման գործում մեծ է ուսուցչի դերը: Առողջ հասարակության, կրթության հիմքը դպրոցներում է: Կրթելը մասնագիտություն չէ, այլ՝ առաքելություն, որը մեծագույն պատասխանատվությամբ և մեծ նվիրումով ստանձնում է ուսուցիչը:

05/10/2021

Մեր հայրենակից Արդեմ Պատապուտյանը Նոբելյան մրցանակի դափնեկիր է

Ամերիկահայ մոլեկուլային կենսաբան և նյարդաբան Արդեմ Պատապուտյանը Նոբելյան մրցանակի դափնեկիր է։ Մեր հայրենակիցը 2021 թվականին ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում մրցանակին արժանացել է ամերիկացի գիտնական, ֆիզիոլոգ Դեվիդ Ջուլիուսի հետ համատեղ «Ջերմաստիճանի և հպման ընկալիչների հայտնաբերում» թեմայով:

04/10/2021

Կորոնավիրուսային համավարակի թեման՝ «Նոր հայկական բժշկական հանդես»-ի ուշադրության կենտրոնում

Տասնհինգ տարի (2007թ.-ից) ԵՊԲՀ-ում հրատարակվում է «Նոր հայկական բժշկական հանդես» («The New Armenian Medical Journal») գիտակիրառական անգլալեզու պարբերականը, որի խմբագրակազմը գործունեության վերջին երկու տարում ուշադրության կենտրոնում է պահում կորանավիորսային համավարակի թեման՝ գիտական դիտակետից:

04/10/2021

Ռազմական բժիշկը հպարտությամբ է կրում համազգեստը՝ համարելով, որ իր մասնագիտությունը համատեղում է հայրենիքն ու կյանքը

Բժշկական համալսարանն ամեն տարի առողջապահական համակարգը համալրում է բժշկի մասնագիտություն ստացած շուրջ 1000 շրջանավարտով: Ռազմական բժիշկները նրանց շարքում ոչ շատ մեծ, բայց կարևոր և նշանակալի տեղ են զբաղեցնում: Կրկնակի երդումը, պատասխանատվությունն ու դժվարությունները հաճախ ավելի գրավիչ են դարձնում ռազմական բժշկի մասնագիտությունը:

01/10/2021

Ֆիզիկական ակտիվությունն առողջության հիմքն է. ֆոտոշարք

Բժշկական 100-ամյա բուհում ավելի քան 8 տասնամյակ իր գործունեությունն է իրականացնում Ֆիզիկական դաստիարակության ամբիոնը: 

30/09/2021

Կարևորվեց սանիտարական կանոնների ու անվտանգության ապահովումը

Գիտական խորհրդի  սեպտեմբերի 29-ի նիստում  Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը ներկայացրեց այն փոփոխությունները, որոնք կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման գործընթացը պատշաճ կազմակերպելու, սանիտարական կանոնների պահանջներն ապահովելու նպատակով կատարվել են ԵՊԲՀ ներքին կարգապահական կանոններում:

30/09/2021

Գիտական խորհրդի նիստը նշանավորվեց շրջանավարտների երդման արարողությամբ

2021-2022 ուսումնական տարում բժշկական համալասարանն ունի 901 շրջանավարտ, որոնցից 474-ը՝ ընդհանուր բժշկության, 150-ը՝ ստոմատոլոգիական, 39-ը դեղագիտական, 27-ը՝ ռազմաբժշկական և 53-ը՝ հանրային առողջության ֆակուլտետից: ԵՊԲՀ-ն այս տարի ավարտեց 158 օտարերկրացի:

30/09/2021

Սեպտեմբերի 29-ին նշվում է Սրտի համաշխարհային օրը

Միջազգային օրացույցում սեպտեմբերի 29-ը Սրտի համաշխարհային օրն է։
1999 թվականից սկսած՝ ամեն տարի այս օրը կազմակերպվող միջոցառումները նպատակաուղղված են սրտանոթային հիվանդությունների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, այդ հիվանդությունների կանխարգելմանն ու կառավարմանը։

29/09/2021

Հնդիկ ուսանողուհու համար բժշկական ոլորտում հետաքրքրությունները գերազանցում են մարտահրավերները

Բժիշկ դառնալը հնդիկ ուսանողուհի Ռակշա Անանդի դպրոցական տարիների երազանքն էր։ Ռակշան ԵՊԲՀ Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի է։ 21-ամյա ապագա սրտաթորասային վիրաբույժն Ուսանողական խորհրդարանի Օտարերկրացի ուսանողների խորհրդի ակտիվ անդամներից է։ Ծնվել է Հնդկաստանի հարավում՝ Բանգալոր քաղաքում։

29/09/2021