Հավասարաչափ սիրելով թե՛ բժշկությունը, թե՛ նկարչությունը, նա իր յուրօրինակ տաղանդը պատկերում է հարթ մակերես ունեցող իրերի՝ դեղահաբերի, լուցկու տուփերի, տերևների, մարմնի մասերի վրա: Վրձնում է նաև սթրիթ արտ ոճով՝ մեծ մասշտաբներով:
11/10/2021Հոկտեմբերի 13-15-ը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը կհյուրընկալի Հայ-ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողովը:
Անի Սարգսյանը սովորել է ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետում, գերազանցությամբ ավարտել բուհը: Նա այժմ սրտաբանության գծով կլինիկական օրդինատոր է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում:
Հոկտեմբերի 10-ին աշխարհը նշում է Հոգեկան առողջության համաշխարհային օրը (World Mental Health Day): Միջազգային օրացույցում այս օրը սահմանվել է 1992 թվականին՝ Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ:
Հաստատակամությունն ու ինքն իրեն գերազանցելու ձգտումն Ընդհանուր բժշկության ֆակուլտետի շրջանավարտ Անահիտ Սեփխանյանին օգնել են սովորել ու բուհն ավարտել գերազանց առաջադիմությամբ:
ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբ բժշկական բուհում անցկացվեց քննարկում կորոնավիրուսային համավարակի դեմ պատվաստանյութերի թեմայով։
Առողջ հասարակության ձևավորման գործում և առավելապես մարդկանց առողջությունն ապահովողների՝ ապագա ու գործող բժիշկների համար գրքի արժևորումը կարևոր խորհուրդ ունի: