ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարանի ուսումնամեթոդական հանձնաժողովը և Ռևմատոլոգիայի ամբիոնը արթրիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում անցկացրին ինտերակտիվ դասախոսություն-քննարկում արթրիտների վերաբերյալ:
12/10/2021ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Ադամյանի և ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ՝ բուհի կառավարման բարձրագույն մարմնի անդամներն անդրադարձան մեկդարյա բուհի զարգացման ուղղություններին, ինչպես նաև հետագա գործունեությանը վերաբերող օրակարգային հարցերին:
Բժշկական 100-ամյա բուհի Ֆիզիոլոգիայի ամբիոնում ուսումնական, կազմակերպչական աշխատանքներին զուգահեռ կորոնավիրուսային համավարակին նախորդող և հաջորդող ժամանակահատվածում մեծ տեղ է հատկացվել գիտական աշխատանքների իրականացմանը:
Հավասարաչափ սիրելով թե՛ բժշկությունը, թե՛ նկարչությունը, նա իր յուրօրինակ տաղանդը պատկերում է հարթ մակերես ունեցող իրերի՝ դեղահաբերի, լուցկու տուփերի, տերևների, մարմնի մասերի վրա: Վրձնում է նաև սթրիթ արտ ոճով՝ մեծ մասշտաբներով:
Հոկտեմբերի 13-15-ը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը կհյուրընկալի Հայ-ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողովը:
Անի Սարգսյանը սովորել է ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետում, գերազանցությամբ ավարտել բուհը: Նա այժմ սրտաբանության գծով կլինիկական օրդինատոր է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում:
Հոկտեմբերի 10-ին աշխարհը նշում է Հոգեկան առողջության համաշխարհային օրը (World Mental Health Day): Միջազգային օրացույցում այս օրը սահմանվել է 1992 թվականին՝ Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ: