Նորություններ

«Մերօրյա հերոսները». Արզուման Թորոսյան

Արզուման Թորոսյան… Նպատակասլաց, ծնողասեր ու ընկերասեր ապագա ստոմատոլոգը… Արզումանը ծնվել է 2001 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում՝ զինվորականի ընտանիքում։ 2007-2016 թվականներին զբաղվել է կարատե սպորտաձևով:

10/02/2021

Գործնական հմտություններն ավելի գրավիչ են դարձնում քիթ-կոկորդ-ականջաբանի մասնագիտությունը

Արթուր Շուքուրյանը մեկ տասնամյակից ավել ղեկավարում է բժշկական մայր բուհի քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնը: Պրոֆեսոր Շուքուրյանը մանկաբույժ մոր և քիթ-կոկորդ-ականջաբան հոր օրինակով մասնագիտության ընտրության հարցում արագ է կողմնորոշվել:

10/02/2021

Շնորհակալագրեր և զինվորական կոչումներ՝ մարտական գործողությունների ընթացքում բուժօգնությանն աջակցելու համար

Երևանի պետական բժշկական համալսարանում այսօր մարտական գործողությունների ընթացքում բուժօգնությանն աջակցելու համար ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտները, դասախոսները, ինտերները պարգևատրվեցին շնորհակալագրով, ինչպես նաև 8 կուրսանտի շնորհվեց զինվորական կոչումներ:

09/02/2021

ԵՊԲՀ ռեկտորը հյուրընկալեց Հնդկաստանի դեսպանին

Երևանի Մխիթար Հերացու անցան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը հյուրընկալեց Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին:

09/02/2021

«Վտանգելով սեփականը՝ փրկել ուրիշի կյանքը»․ պատերազմի «սպիտակ զինվորներից» Դիանա Սայիյանի պատմությունը

Պատերազմի «սպիտակ ջոկատում» էր նաև ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող Դիանա Սայիյանը։ Ապագա բժիշկը ծնունդով Արցախից է։ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրը Դիանան որոշել էր մեկնել առաջնագիծ՝ գիտակցելով, որ իր կարիքն այնտեղ անպայման զգացվելու է։ 

09/02/2021

Փետրվարի 9-ը՝ ստոմատոլոգների մասնագիտական օր

Աշխարհի բժշկական հանրությունն այսօր՝ փետրվարի 9-ին, նշում է բժիշկ-ստոմատոլոգների մասնագիտական տոնը:

09/02/2021

Օրակարգային հարցեր՝ ԵՊԲՀ գիտական խորհրդի և ռեկտորատի համատեղ նիստում

Երևանի պետական բժշկական համալսարանում ուսումնական գործընթացի վերսկսման առաջին օրը ռեկտորատի և գիտական խորհրդի համատեղ նիստը համավարակով պայմանավորված երկարատև ընդմիջումից հետո առաջին անգամ անցկացվեց ակադեմիական միջավայրում։

08/02/2021