Նորություններ

Ապագա անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգը վստահ է՝ ամենակարևորը սերն է ընտրածդ մասնագիտության, իսկ բժշկության դեպքում` նաև մարդկանց հանդեպ

Լևոն Գասպարյանը մանկուց է առնչվել բժշկության հետ և երբեք չի երկմտել ապագա մասնագիտության ընտրության հարցում: Հայրը բժիշկ է` անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ և նեոնատոլոգ: Մանկուց հաճախ էր հոր հետ աշխատանքի գնում և հիանում նրա աշխատանքով, հատկապես նորածինների հետ: Դպրոցում էլ իր համար ամենահետաքրքիրը հենց բնագիտական առարկաներն էին, որոնց օլիմպիադաներում մեծ հաջողությունների էր հասել, այդ թվում` մասնակցելով Կենսաբանության միջազգային օլիմպիադային: 

20/07/2020

2020 թվականի ԵՊԲՀ ընդունելության մրցույթի արդյունքները

Հարգելի՛ դիմորդներ, ներկայացնում ենք 2020-2021 ուստարվա Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան ընդունված դիմորդների ցանկը։ 

19/07/2020

Աշխատանքային հանդիպում ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի կառուցմանն ընդառաջ

Հուլիսի 17-ին տեղի ունեցավ աշխատանքային քննարկում՝ նվիրված  «Կրթության բարելավում» ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ հիմնական շրջափուլով իրականացվող «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կենտրոնի կառուցման ընթացիկ աշխատանքներին:

17/07/2020

ԱՄՆ-ում հայտնի հայ սննդաբանը կարոտում է Հայաստանի անկեղծ ու սիրալիր մարդկանց

Ամերիկահայ ճանաչված սննդաբան Կարոլին Աբովյանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Բոսթոնի համալսարանի միջև Համագործակցության ծրագրի շարունակականությանը զուգահեռ մտադիր է Հայաստանի գյուղական շրջանների վերաբերյալ հատուկ հետազոտություն իրականացնել, քանի որ, ըստ նրա, երեխաների աճը գյուղերում նորմալ չի ընթանում, նրանք սննդի միջոցով չեն ստանում բավարար պրոտեին և թերի են սնվում:

15/07/2020

Ապագա բժիշկները կամավոր մեկնել են «առաջնագիծ»՝ հանուն կյանքերի փրկության

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողներն առաջին իսկ օրերից կամավոր ներգրավվել  են Քովիդ-19-ի դեմ պայքարում:  ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների կազմակերպման վարչության հիգիենիկ և համաճարակային բաժնի պետ Կարինե  Պողոսյանը  հիացմունքով  է ներկայացնում «առաջին գծում»  զինվորագրված ապագա բժիշկների անտրտունջ ու անշահախնդիր աշխատանքը: 

14/07/2020

Կորոնավիրուսային համաճարակը փոխել է Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանում ԵՊԲՀ ասպիրանտի ուսումնառության ընթացքը

 ԵՊԲՀ ասպիրանտը տպավորված է Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանում ուսումնառության հնարավորությունից Մարտի 1-ից մայիսի 31-ը Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի թերապիայի կլինիկայի սրտաբան, Սրտաբանության ամբիոնի ասպիրանտ, Ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնի և ուսումնական սիմուլյացիոն կենտրոնի դասախոս Անի Ռափյանը մասնակցել է Էրազմուս+ ծրագրի շրջանակներում իրականացվող Միջազգային կրեդիտային շարժունության կրթաթոշակային ծրագրին:

13/07/2020

ԵՊԲՀ աջակցությամբ լույս են տեսել տեղեկատվական գրքույկներ ուսանողների և երիտասարդ բժիշկների համար

Ուսանողական խորհրդարանի և BIL:Armenia կազմակերպության կողմից առողջապահական ոլորտի ուսանողների և երիտասարդ բժիշկների համար ստեղծվել է երեք տեղեկատվական գրքույկ. «Ծխելու հետևանքները մաշկաբանի պրակտիկայում», «Ծխելը հղիության ընթացքում» և «Ծխելը թոքաբանի պրակտիկայում»:

10/07/2020

Նվիրվում է բժիշկ-գիտնական Արփիկ Հասրաթյանի վառ հիշատակին

Կյանքի 70-րդ տարում՝ 2020 թվականի մարտի 27-ին, Մոսկվայում վաղաժամ կյանքից հեռացել է բժշկական գիտությունների դոկտոր, ՌԴ Բժշկա-տեխնիկական գիտությունների ակադեմիայի անդամ, պրոֆեսոր, համաճարակաբան, վարակաբան, հայտնի գիտնական, վիրուսային հեպատիտների մասնագետ Արփիկ Աշոտի Հասրաթյանը: 

08/07/2020

Կարելի է նվազեցնել վիրուսի` օրգանիզմ ներթափանցելու հնարավորությունը` սահմանափակելով մարդկային շփումները

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Sars-CoV-2  վարակի  և իմունոլոգիայի միջև կապը։ Արդիական այս թեմային է անդրադարձել ԵՊԲՀ կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկայի ղեկավար Արմինե Հակոբյանը։

08/07/2020