Այսօրվանից բժշկական բուհում վերսկսվում է ուսումնական գործընթացը: Իհարկե, պետք է պահպանենք բոլոր սանիտարական նորմերը ՝ հաշվի առնելով, որ մեզ համար կարևոր է ոչ միայն մեր ուսանողների, այլև տարեց դասախոսների առողջությունը, մարդկանց, որոնք սերունդներ են կրթել ու կերտել:
08/02/2021Հանուն հայրենիքի կյանքը զոհած քաջորդիների թվում է նաև ապագա բժիշկ Ավետիս Պուլուզյանը: Մերօրյա հերոսը ծնվել է 2000թ. հոկտեմբերի 15-ին, Ստեփանակերտում:
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն, ինվազիվ-սրտաբան Միքայել Ադամյանի աշխատանքային օրը գերհագեցած է: Աշխատասենյակի դիմաց երբեք այցելուների պակաս չզգացող բժիշկը պատրաստ է լսել, օգնել և ուղղորդել յուրաքանչյուրին:
Բժշկական համալսարանում այսօր «Վերադարձ» ծրագրի շրջանակում վերբացվեց ԵՊԲՀ 8-րդ լասարանը՝ կրելով ՀՀ վաստակավոր բժիշկ Ռոբերտ Քարամյանի անունը: Քարամյան ընտանիքի միջոցներով հիմնանորոգվել են լսարանն ու նախասրահը՝ վերազինվել ժամանակակից տեխնիկական միջոցներով:
Բժշկությունը պահանջում է աշխատասիրություն, ժամանակ և համբերություն: Այս համոզմանն է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Ռամյա Մուրալիդհարան Նաիրը:
Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական պատերազմն անավարտ թողեց մի քանի տասնյակ ապագա բժիշկների երազանքներն ու նպատակները: ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Սարգիս Ղազարյանը ևս չհասցրեց Հիպոկրատի երդում տալ, խաղաղ օրերին բազմաթիվ մարդկանց կյանքներ փրկել…
Բժշկական համալսարանում օրեր առաջ բացված պատերազմում զոհված հերոսներին նվիրված հուշատախտակին փակցված է նաև Ստոմատոլոգիական ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Կարո Հովագիմյանի անունը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ներկայացուցիչները ՀՀ մի շարք բուհերում երկշաբաթյա այցեր են իրականացրել՝ Հայաստանի բարձրագույն կրթության «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» դրամաշնորհային ընթացիկ ծրագրերի մշտադիտարկման նպատակով: