Կարդալ սկզբնաղբյուրում (freenews.am)
28/01/2021Բժշկական համալսարանում այսօր բացվեց Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական լայնածավալ պատերազմում զոհված հերոսներին նվիրված հուշատախտակ:
Հայոց բանակը մեր երկրի անկախության գլխավոր երաշխիքն է: 29-ամյա բանակն, անցնելով բազմաթիվ փորձությունների միջով, թեպետ վիրավոր, բայց կանգուն է և պետք է հզորանա ու ամրանա մեր ամենօրյա աշխատանքի արդյունքում: Յուրաքանչյուրիս պարտքն է մեզ վստահված ոլորտում անել առավելագույնը, իսկ ձեռքբերումները ծառայեցնել հանուն Հայոց բանակի մարտունակության բարձրացման ու զորացման:
ԵՊԲՀ ուսանողները, Ռազմաբժշկական ֆակուլտետի անձնակազմն ու կուրսանտական կազմն այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Միքայել Հովսեփյան… Լուսավոր մարդ, գերազանց ուսանող … Այսպես են ընկերներն ու դասախոսները բնութագրում Արցախյան 2020 թվականի պատերազմում զոհված 20-ամյա Միքայելին:
Պատերազմը փոխեց շատ ապագա բժիշկների կյանքը, ապրելակերպը, ճակատագիրը: ԵՊԲՀ շատ սովորողներ խուսափում են խոսել իրենց կատարած հերոսություններից, մի մասն էլ հակիրճ է պատմում մարտի դաշտում անցկացրած օրերի մասին:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանի համաձայն՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունում COVID-19 հիվանդությամբ պայմանավորված ներկայիս կայուն համաճարակային վիճակը՝ ուսումնական հաստատության 2020-2021 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացը կկազմակերպվի առկա ուսուցմամբ (ըստ անհրաժեշտության՝ համապատասխան դասընթացների համար ուսումնական պլանով նախատեսված դասախոսության ժամերը կարող են կազմակերպվել հեռավար/առցանց ձևով):
Ինչպես արդեն գիտեք, ԵՊԲՀ-ում մեկնարկել են «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի» (ՈՒՀՀԳԿ) շինարարական աշխատանքները։ Ծրագրի մասին մանրամասնելով՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշել է, որ «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնը» վերծանելու է ուղեղի հիմնարար խնդիրները:
Պատերազմի թեժ օրերին Հայկ Մելքոնյանի կռիվը թիկունքում էր՝ առաջնագծում ծանր վիրավորում ստացած զինծառայողների կյանքը փրկելու համար։ Հայկը սովորում է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի ուրոլոգիա մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրայի 1-ին կուրսում: