Նորություններ

ԵՊԲՀ օտարերկրացի ուսանողները վերհանում են COVID-19-ի հարուցած խնդիրներն աշխարհում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի օտարերկրացի ուսանողները «Բիոէթիկա» դասընթացի շրջանակում հեղինակել են «COVID-19-ով պայմանավորված  կենսաէթիկական խնդիրները» վերտառությամբ հոդված:

13/01/2021

Ապագա բժիշկն ամեն փրկված կյանքի հետ հասկացել է՝ ճիշտ ճանապարհ է ընտրել

Պատերազմական պայմաններում, թե խաղաղ օրերին բժիշկը մարտիկ է, որը պայքարում է հիվանդի կյանքի ու առողջության համար: Անցած տարվա սեպտեմբերին մեկնարկած 44-օրյա պատերազմի ընթացքում շատ ապագա բժիշկներ կամավոր կամ ծառայության բերումով մեկնեցին առաջնագիծ՝ մարդկային ու մասնագիտական սխրանքներ կատարելու:

12/01/2021

Պետք է ներդնել բոլոր ջանքերը՝ մեր զոհված գործընկերների, հայրենակիցների անավարտ գործն ավարտին հասցնելու համար

Սիրելի՛ ապագա բժիշկներ, համալսարանականներ ու գործընկերներ, շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ Գալիք տարին թող լինի ձեռքբերումների, դժվարությունների հաղթահարման, խաղաղության տարի:

31/12/2020

ԵՊԲՀ-ն շնորհակալագրեր հանձնեց «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամին կատարած աշխատանքի և ներդրման համար

Անցնող տարվա վերջին աշխատանքային օրը կատարաված աշխատանքի համար շնորհակալություն ասելու լավ առիթ է: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը բուհի և համալասրանական հիվանդանոցների պատասխանատուների հետ տարեվերջյան ամփոփիչ հանդիպման ժամանակ պատերազմական պայմաններում  համալսարանական հիվանդանոցներին, ինչպես նաև Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հետ  ակտիվ համագործակցության և ներդրման համար շնորհակալագրեր հանձնեց «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի  նախագահ  Տատյանա Հովհաննիսյանին և ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի դասախոս, հիմնադրամի ներկայացուցիչ Աստղիկ Մարկոսյանին:

30/12/2020

Բժշկի գործունեության լավագույն գնահատականն առողջացած հիվանդն է. համալսարանական բժիշկը ներկայացվել է «Մարտական ծառայության համար» մեդալի

Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ահաբեկչական պատերազմը հոսպիտալներում և հիվանդանոցներում համախմբեց սպիտակ բանակի ներկայացուցիչներին: 

30/12/2020

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը դեկտեմբերի 29-ին այցելել են Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն՝ ծանոթանալու կենտրոնի շենքային պայմաններին և զորակցելու բուժում ստացող զինվորներին:

30/12/2020

ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նորընտիր նախագահը Տիգրան Ալեքսանյանն է

Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանն այսօր անցկացրեց նախագահի ընտրություն՝ համապատասխան 2002 թվականի ուսանողական խորհրդարանի կանոնադրության: Քվորումն ապահովելուց հետո, փակ-գաղտնի քվեարկությամբ՝ 30 կողմ և 2 դեմ ձայների հարաբերակցությամբ Ընդհանուր բժշկության, Ստոմատոլոգիական և Դեղագիտական ֆակուլտետների կուրսերի հոսքերի ավագների կողմից նախագահ ընտրվեց Ընդահանուր բժշկության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Տիգրան Ալեքսանյանը, որը կպաշտոնավարի 2021 թվականի փետրվարի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը:

28/12/2020

«Մերօրյա հերոսները». Արթուր Ավետիսյան

Արթուր Ավետիսյան… Զինվորների սիրելի «Դոկտորը», մայորն ու ընկերը…  Արթուր Ավետիսյանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ստոմատոլոգիական ֆակուլտետի շրջանավարտ է: Երկար տարիներ եղել  է Արմավիրի Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասի բուժծառայության պետը: 2016 թվականի Ապրիլյան պատերազմի կամավոր մասնակիցներից է:

26/12/2020