Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում հագեցած օրակարգով տեղի ունեցավ գիտական խորհրդի տարեվերջյան 19-րդ նիստը, որը մեկնարկեց օտարերկրացի ուսանողների մասնակցությամբ «Բազմազգ» երգչախմբի կատարումներով: Հաջորդիվ գիտխորհրդին ներկայացվեց ընթացիկ տարում իրականացված աշխատանքների մասին պատմող տեսաֆիլմ:
27/12/2019Ստոմատոլոգիական ֆակուլտետի 4-րդ կուրսի 22-ամյա ամերիկահայ սովորող Լիլիան Ալնիհմը երախտապարտ է ԵՊԲՀ-ում իր ուսումնառության համար։ Նա մեկն է այն ուսանողներից, ով Հասարակագիտական առարկաների ամբիոնի դասախոս Հայարփի Սահակյանի համակարգմամբ գործող Doctors for Tomorrow նախաձեռնության ակտիվ անդամն է։ Նախաձեռնությունը ամփոփում է տարբեր սովորողների գաղափարները։
ԵՊԲՀ վերանորոգված մարզադահլիճն այսօր բացվեց ուսանողների և դասախոսների մասնակցությամբ ֆուտբոլային խաղով: Ապագա բժիշկները և պրոֆեսորադասախոսական կազմը՝ ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ նորաբաց մարզադահլիճում ֆուտբոլային խաղով շնորհավորեցին բոլորի կողմից այդքան սպասված մարզադահլիճի բացումը, որտեղ ստեղծված հիանալի պայմաններն ապագա բժիշկներին թույլ կտան զբաղվել տարբեր սպորտաձևերով և ավելի բարձր արդյունքներ գրանցել սպորտային մրցումներին մասնակցելու ժամանակ:
ԵՊԲՀ հնդիկ ուսանողներն այսօր հանդիսավոր կերպով ստացան «Տրոպիկական հիվանդություններ» վերապատրաստման հավաստագրեր, որոնք դասընթացի առաջին շրջանավարտներին հանձնեցին ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալը:
4-րդ լսարանում կայացավ հերթական CINCO-ն (Clinical investigations, cases and other): Հանդիպման դիտակետում այս անգամ երիկամային պաթոլոգիաներն էին, մասնավորապես՝ գլոմերուլոնեֆրիտները:
Քրիստինե Ավետիսյանը ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող է, Վահան Արծրունու անվան կրթաթոշակառու: Նա բժիշկ դառնալու մասին երազել է մանկուց: «Միշտ պատկերացնում էի, թե ինչպես եմ հագնում բժշկական խալաթ և շտապում մարդկանց օգնելու:
Այս ուսումնական տարում բժշկական համալսարանի գիտական խորհրդի կողմից հաստատված 8 անվանական կրթաթոշակառուներից միակ տղա ուսանողն ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսում սովորող Վահե Խաչատրյանն է, ով բացարձակ գերազանց առաջադիմության, ինչպես նաև սահմանված մյուս չափորոշիչներին համապատասխանելով՝ արժանացել է Մխիթար Հերացու անվան կրթաթոշակի:
ԵՊԲՀ-ի «Ուսանողական գիտական ընկերությունը» հիմնադրվել է 1947 թվականին։ ՈՒԳԸ-ին շատ կարճ ժամանակահատվածում հաջողվել է գրավել՝ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի ուշադրությունը: Աշխատանքի 72 տարվա ընթ ացքում ՈւԳԸ-ն ձգտել է ուսանողության ուշադրության կենտրոնում պահել գիտական գործունեությունը և նպաստել է նրան, որ երկար տարիներ ուսանողական գիտությունը եղել է բարձր մակարդակի վրա: Ընկերության հիմնական նպատակն է աջակցել ուսանողների՝գիտական, կրթական և հոգևոր զարգացմանը:
ԵՊԲՀ ապագա բժիշկները կրթական, գիտական ծրագրերն ուսումնասիրելուց, յուրացնելուց բացի, շարունակում են մշակութային կյանքին ևս ակտիվորեն մասնակցել:
«Խոյ» ազգային պարի խումբը, որն իր շուրջն է համախմբել բազմաթիվ ապագա բժիշկների, արդեն հասցրել է սիրելի դառնալ բուհի կողմից: