Նորություններ

Ապագա ռազմական բժիշկներն արժանացան պատվոգրերի

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության տոնի առթիվ, ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի 21 կուրսանտի շնորհվեց պատվոգիր զինվորական բարձր կարգապահության և առաջադիմության համար:

23/09/2020

Համալսարանական նյարդավիրաբույժները կատարել են COVID-19-ով հիվանդի առաջային կապակցող զարկերակի պատռված պարկաձև անևրիզմայի բուժում

ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների վիրաբուժության մասնագիտացված կենտրոնում նյարդավիրաբույժներ Սևակ Բադայանը և Լեռնիկ Գրիգորյանը կատարել են առաջային կապակցող զարկերակի պատռված պարկաձև անևրիզմայի ներանոթային միկրոպարույրներով օբլիտերացիա՝ COVID-19 հիվանդությամբ՝ թոքաբորբ ունեցող հիվանդին։  

22/09/2020

ԵՊԲՀ դրոշն Արագածի գագաթին. Տեսանյութ

Կարդալ սկզբնաղբյուրում (zham.am)

22/09/2020

Մեկնարկեց «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական կրթական ծրագիրը

ԵՊԲՀ-ում այսօր տրվեց բիզնես վարչարարություն որակավորմամբ «Բուժհաստատությունների կառավարում» (MBA in Health Care Management) մագիստրոսական կրթական ծրագրի մեկնարկը, որն այս տարի ունի 30 մասնակից:

18/09/2020

Մուշեղ Միրիջանյանը վստահ է՝ վիրաբուժությունը մասնագիտություն է, որը պետք է սիրել՝ նվիրվել

ԵՊԲՀ-ի 100-ամյա հոբելյանին նվիրված «Բժշկի ուղին» շարքի 30-րդ թողարկումը Վիրաբուժության թիվ 4 ամբիոնի վարիչ, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վիրաբուժական կլինիկայի ղեկավար, վաստակավոր բժիշկ  Մուշեղ Միրիջանյանի մասին է:  

17/09/2020

Ապագա հոգեբույժը վստահ է՝ լավ բժիշկը պետք է լինի համբերատար և նվիրված

Համբերությունը և նվիրվածությունը լավ բժշկի շատ կարևոր հատկանիշներն են: Այս համոզմունքն է կիսում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողուհի Դիլպրիտ Կաուրը: 

15/09/2020

100-ամյա ԵՊԲՀ–ին գրեթե տարեկից Տավուշի 95-ամյա բժշկուհին հիշում է ուսանողական օրերը

Մագդա Գյուրջյանը ծնվել  է 1925 թվականին: Դպրոցը գերազանց ավարտելուց հետո 1944 թվականին Մագդան առանց քննությունների ընդունվել  է Երևանի պետական բժշկական ինստիտուտ։  «Ես ցանկանում էի իրավաբան դառնալ։ Մորաքրոջս աղջիկն այդ տարիներին սովորում էր բժշկական ինստիտուտում, նա փաստաթղթերս բերեց Երևան ու տվեց բժշկական մայր բուհ։ Այդ տարիներին շատ կային դժվարություններ, տրանսպորտային միջոցներ չկային, դժվար էր գյուղի երեխայի համար հասնել Երևան՝ ուսանելու»։ 

14/09/2020