Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար Արտավազդ Սահակյանն ու համալսարանական հիվանդանոցի ուրոլոգները համատեղ իրականացրել են բարդ վիրահատություն: Արցախում ծառայության ժամանակ հրազենային վիրավորում ստացած ժամկետային 19-ամյա զինծառայողը, ով ծանր վիճակում տեղափոխվել էր Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, առաջատար ուրոլոգների մասնակցությամբ բժշկական կոնսիլումից հետո տեղափոխվել է համալսարանական հիվանդանոց:
29/11/2019ԵՊԲՀ-ում ապագա բժիշկները շարունակում են ակտիվ մասնակցություն ունենալ բազմաթիվ միջոցառումներին և մրցույթներին՝ իրենց գիտելիքներն ընդլայնելով տարբեր բնագավառներում:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի նիստին ներկայացվեց ԵՊԲՀ 100-ամյակին նվիրված միջոցառումների տեսլականն ու կազմակերպական հարցերը:
Շարունակելով պատմել ընթերցողներին ԵՊԲՀ սովորողների մասին այս անգամ ներկայացնում ենք Բեռլինի Շարիտե համալսարանի կլինիկական էնդոկրինոգոլիայի բաժանմունքի ասպիրանտ Աիդա Հարությունյանին։
Համալսարանական հիվանդանոցային համալիրի Խաղաթերապիայի և «Ավետիս» տիկնիկայի թատրոնի համագործակցության արդյունքում «Մուրացան» հիվանդանոցային համալիրում հյուրնկալվեց ԱՄՆ-ից ժամանած հայտնի ծաղրածու Clown Lynn Flaten-ը։
ԵՊԲՀ-ում անցկացվեց թիրախային գիտաժողով՝ նվիրված ժառանգական անգիոայտուց հիվանդությանը: Գիտաժողովը, որն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում, թույլ տվեց ևս մեկ անգամ անդրադարձ կատարել հիվանդության ախտորոշման և տարբերակման մեթոդներին, վարմանը և կյանքի որակի բարձրացմանը:
ԵՊԲՀ-ն այսօր հյուրընկալել էր Վիկտորիա Քոնսալթինգ և Իննովաֆարմ ընկերությունների հիմնադիր, բ. գ. թ., դոցենտ, Ըյսայի ընկերության միջազգային բժշկական գլխավոր տնօրեն Բագրատ Լալայանին, ով հանդես գալով դասախոսությամբ՝ անդրադարձավ բիոտեխնոլոգիական եղանակներով արտադրվող դեղերին, դրանց ուղղվածությանը և միտմանը:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդունեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, Պիրոգովի համալսարանի բժշկակենսաբանական ֆակուլտետի բժշկական նանոբիոտեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, ԵՊԲՀ պատվավոր դոկտոր Վլադիմիր Չեխոնինին, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Մոսկվայի Սեչենովի անվան 1-ին բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ Ալեքսանդր Մակացարիային և Եվրոպական նեյրովիրաբուժական ասոցացիայի նախագահ, շվեյցարացի հայտնի նեյրովիրաբույժ Քարլ Լոթար Շելերին: