Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր վերանորոգված ու գույքով հագեցած վերաբացվեց Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնը:
26/11/2019Վիրաբույժի մասնագիտությունը շարունակում է ամենաբարդ և միաժամանակ ամենապահանջված մասնագիտություններից մեկը համարվել, առանց որի անհնար է պատկերացնել ժամանակակից բժշկությունը: Սրընթաց զարգացող այս ոլորտը շատերի համար ոչ միայն սիրելի մասնագիտություն է, այլև կյանքի հիմնական նպատակը: Ուստի շատ կարևոր է այս մասնագիտությունը ճիշտ ուսուցանել` սերունդներին փոխանցելով դրա նրբություններն ու առանձնահատկությունները:
Աննա Գաբրիելյանը Ստոմատոլոգիական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող է, Ռուբեն Յոլյանի անվան կրթաթոշակառու: Բժշկի մասնագիտությունն է ընտրել, քանի որ դեռ մանկուց շուրջն անընդհատ սպիտակ խալաթ ու բժշկական գրականությամբ հարուստ պահարաններ է տեսել։ «Ստոմատոլոգիական բոլոր խնդիրներիս համար ունեցել եմ անձնական ստոմատոլոգիս՝ տատիկիս, իսկ մնացած բոլոր անհանգստացնող հարցերիս պատասխանները ստացել եմ վիրաբույժ-վնասվածքաբան պապիկիցս»,-պատմում է ուսանողն ավելացնելով՝ Սինելնիկովի անատոմիական ատլասը միշտապես դրված է եղել պապիկի դիմաց։
ԵՊԲՀ-ում անցկացվեց հերթական մասնագիտական դասախոսությունը՝ այս անգամ բնածին իմունիտետի մասին:
Բանախոսը ԵՊԲՀ նախկին դասախոս Սուրեն Մկրտչյանն էր, ով այժմ Շվեդիայի Կարոլինսկայի անվան համալսարանի ֆիզիոլոգիայի և ֆարմակոլոգիայի ամբիոնի դոցենտ է:
ԵՊԲՀ օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնում անցկացվեց բաց դաս, որի ժամանակ օտարերկրացի ուսանողները հանդես եկան իրենց պատրաստած զեկույցներով:
ԵՊԲՀ Կենսաքիմիայի ամբիոնում գործնական դասընթացներին ներդրվել է լաբորատոր աշխատանքների որակապես նոր ոճով կազմակերպված մեծ պրակտիկում: Ընդգրկվել են բուժական, ստոմատոլոգիական, դեղագիտական ֆակուլտետների բոլոր խմբերը:
Ստոմատոլոգիայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Ռոբերտ Աճեմյանը մասնակցել է հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով անցկացվող ուժային եռամարտի մրցումներին՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը:
Միքայելյան համալսարանական հիվանդանոցում անցկացվեց իրազեկման միջոցառում՝ ներհիվանդանոցային վարակների կանխարգելման և հակաբիոտիկների պատշաճ կիրառման մասին:
ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածի բուժման մասնագիտացված կենտրոնում նյարդավիրաբույժներ Սևակ Բադալյանի և Լեռնիկ Գրիգորյանի կողմից օրերս հաջող կատարվեց ուղեղի առաջային կապակցող զարկերակի անևրիզմայի կլիպավորում՝ բաց մուտքով վիրահատություն։ Տարեսկզբին հիվանդը շտապ օգնության մեքենայով գլխուղեղի կաթվածի կասկածով բերվել էր «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ և ախտորոշվել էր նշված զարկերակի անևրիզմայի պատռում և հեմոռագիկ ինսուլտ։