Նորություններ

Ոսկրամկանային ռադիոլոգիայի եվրոպական միության՝ ESSR Outreach 2-րդ կոնֆերանսի մեկնարկը

Երևանում մեկնարկեց Ոսկրամկանային ռադիոլոգիայի եվրոպական միության՝ ESSR (European Society of Musculoskeletal Radiology) Outreach 2-րդ գիտագործնական կոնֆերանսը։

03/10/2025

Հոկտեմբերը` կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս

Կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսը միջազգային առողջապահական արշավ է, որն անցկացվում է ամեն տարի հոկտեմբեր ամսին: Հիմնական նպատակներն են բնակչության իրազեկվածության բարձրացումը և վարքի փոփոխության խթանումը` կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման համար…

03/10/2025

Հաջորդ տասնամյակի ամենապահանջված մասնագիտությունները. զբաղվածության միտումները

Արհեստական ​​բանականությունը մինչև 2050 թվականը հիմնարար կերպով կփոխակերպի համաշխարհային աշխատուժը /PwC-ի, McKinsey-ի և Համաշխարհային տնտեսական ֆորումի վերջին զեկույցներ/։

02/10/2025

Հնդիկ ապագա բժիշկները` վազքի մրցույթի մեդալակիրներ

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական ​​բժշկական համալսարանի հնդիկ ուսանողները մասնակցեցին Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության դեսպանության կողմից կազմակերպված «Վիկսիտ Բհարատ» վազքի մրցույթին:

02/10/2025

Երբ սկսում ես քրտնաջան աշխատանքով, արդյունքը դառնում է անխուսափելի.  ԵՊԲՀ ուսանողը՝ բազկամարտի աշխարհի չեմպիոն

Բազկամարտի միջազգային մեծ հարթակում Հայաստանի եռագույնը բարձրացվեց ԵՊԲՀ ուսանողի շնորհիվ։ Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Մարիամ Սարգսյանը կարճ ժամանակ առաջ Բուլղարիայում կայացած բազկամարտի աշխարհի առաջնությունում գրանցել է փայլուն հաղթանակ՝ դառնալով աշխարհի չեմպիոն աջ ձեռքով պայքարում։

02/10/2025

Պրոֆեսոր Մկրտչյանի դասախոսությունը՝ բժշկական հետազոտությունների նորագույն մեթոդներին ծանոթանալու հնարավորություն

Սեպտեմբերի 23-ին ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնն ընդունեց Շվեդիայի Կարոլինսկա համալսարանից ժամանած, ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր Սուրեն Մկրտչյանին։

02/10/2025

Երիտասարդ թոքաբանը՝ Ռոտերդամում՝ հազվադեպ հանդիպող թոքային հիվանդությունների ուսումնասիրման կենտրոնում 

Ներքին հիվանդությունների (պուլմոնոլոգիա և նեֆրոլոգիա) ամբիոնի կլինիկական օրդինատոր կլինիկական օրդինատոր, այժմ արդեն թոքաբան Շահանե Հակոբյանը սեպտեմբերի 8-12-ը մասնակցել է Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում՝ Erasmus University Medical Center-ում կազմակերպված ERN-LUNG Academy մեկշաբաթյա ծրագրին։

01/10/2025

Հոկտեմբերի 1-ը՝ տարեցների միջազգային օրն է

Տարեցների միջազգային օրը նշվում է ամեն տարի հոկտեմբերի 1-ին՝ ծերացող բնակչության հնարավորությունների և մարտահրավերների վերաբերյալ հանրության իրազեկվածությունը բարձրացնելու և ընտանիքներին, համայնքային խմբերին և շահագրգիռ կողմերին մոբիլիզացնելու համար՝ տարեց մարդկանց առջև ծառացած դժվարությունները լուծելու համար:

01/10/2025

Ուսանողական արշավ դեպի Ամբերդ ամրոց

Ֆիզիկական դաստիարակության ամբիոնը Ուսանողական խորհրդարանի հետ կազմակերպել էր ուսանողական արշավ դեպի Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց:

30/09/2025